Երիտասարդներին զորացնելու համար․ ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2025
Ինչո՞ւ Տերը Եկեղեցի ունի
Քրիստոսի Եկեղեցու նպատակն է «հնարավորություն տալ անհատներին և ընտանիքներին օգնել Աստծուն՝ կատարելու Նրա փրկության և վեհացման գործը»։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին օգնում է Աստծո «զավակներին փառքի ամենաբարձր աստիճանին արժանի դառնալ, որը վեհացումը կամ հավերժական կյանքն է»:
«Փրկիչը … պատվիրել է [Եկեղեցուն] իրագործել Իր նպատակները՝ քարոզել իր ավետարանը, առաջարկել Իր արարողությունները և ուխտերը, հնարավոր դարձնել, որ Նրա զորությունը արդարացնի և սրբագործի մեզ»։
Եկեղեցու անդամներին հասանելի են Հիսուս Քրիստոսի զորությունը և օրհնությունները` քահանայության իշխանության և բանալիների, ուխտերի և արարողությունների, մարգարեական առաջնորդության, սուրբ գրությունների և Սրբերի համայնքի միջոցով։
Եկեղեցուն նաև պատվիրվել է․ «Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար» (Վարդապետություն և Ուխտեր 115․5)։
Եկեղեցու անդամները ձգտում են «շողալ»՝ ապրելով ավետարանով, հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը, միավորելով ընտանիքները հավերժության համար և հոգ տանելով աղքատների և կարիքավորների մասին։ Սա Աստծո փրկության և վեհացման աշխատանքն է։
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, October 2025-ի թարգմանությունը: Armenian. 19624 201