2024
Հուզական առողջության պահպանման կանոններ
Հուլիս 2024


«Հուզական առողջության պահպանման կանոններ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2024։

Կյանքի օգնություն

Հուզական առողջության պահպանման կանոններ

Ահա ձեզ խորհուրդներ հուզական առողջությունը պահպանելու համար:

Հիսուս Քրիստոս

Մեծանալով, դուք գուցե մտածեք բազմաթիվ ուղիների մասին, որոնք կօգնեն առողջ պահել ձեր մարմինը: Դուք գիտեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և ցանկանում են, որ դուք հոգ տանեք ձեր մարմնի մասին: Իսկ «ձեր մարմնի մասին հոգ տանելը ներառում է նաև հոգ տանել հոգեկան և հուզական առողջության մասին» (Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց [2022], 29): Ահա այն քայլերը, որոնք կօգնեն ձեզ պահպանել ձեր հուզական առողջությունը:

  • Բջջային հեռախոս

    Պատկերակների նկարները՝ Էմիլի Ի․ Ջոնսի

    Կապ հաստատեք և հարաբերություններ զարգացրեք ուրիշների հետ: Հատկապես, երբ տխուր եք, գուցե ցանկանաք մենակ մնալ։ Որոշ ժամանակ դա լավ է, բայց նաև կարևոր է ժամանակ անցկացնել ոգևորող մարդկանց հետ: Մեկուսացումը գրեթե միշտ դժվարացնում է մարտահրավերները:

  • խոսքի պղպջակների պատկերներ

    Արտահայտեք ձեր զգացմունքները: Սովորեք անկեղծ լինել այն մասին, թե ինչ եք զգում: Հատուկ ձևով խոսեք ձեր զգացմունքների մասին: Եվ իրականում, լաց լինելը լավ է: Մտածեք այն ժամանակի մասին, երբ Հիսուսը արտասվեց (տես Հովհաննես 11.32–35):

  • ուղեղ

    Իմացեք, որ զգացմունքները տեղեկատվություն են: Զգացմունքներն ինքնին չեն կարող վնասել ձեզ, թեև կարող են անհարմարություն պատճառել: Փորձեք բացահայտել ձեր զգացմունքները և հասկանալ, թե դրանք ինչ են ասում ձեզ:

  • գրիչ, մատիտ, վրձին

    Կիրառեք հաղթահարման հմտությունները: Երբ տխուր եք կամ հուզված, սովորեք կառավարել այդ զգացմունքները առողջ ձևերով: Օրինակ՝ շատերի համար օգտակար է զբոսնել, երաժշտություն լսել, նկարել, աղոթել կամ գրել օրագրում:

  • ամպեր

    Թող տհաճ զգացմունքները գան ու գնան: Խոր շունչ քաշեք և պատկերացրեք ամպերը, որոնք սահում են երկնքով, կամ ջուրը հոսում է գետով: Ճանաչեք ձեր մտքերն ու զգացմունքները և փորձեք թույլ տալ, որ դրանք հեռանան:

  • սուրբ գրություններ

    Շարունակեք սնուցել ձեր հոգին: Սուրբ գրություններ, օրհներգեր, աղոթքներ, եկեղեցի. այս բոլոր բաներն օգնում են ամրացնել ձեր հոգին, ինչը կօգնի ձեզ առողջ լինել:

  • ջրի շիշ և կոշիկներ

    Փորձեք ֆիզիկապես առողջ մնալ: Մեր հուզական և ֆիզիկական առողջությունը փոխկապակցված են: Սննդարար սնունդ ընդունելը, բավարար քունը և մարզվելու սովորություն հաստատելը կօգնեն ձեզ հուզականորեն ավելի առողջ լինել, երբ աճում եք:

  • տղա և մայր

    Օգնություն խնդրեք, երբ դրա կարիքն ունեք: Առողջ և լավ լինելու համար մեր մարմինը երբեմն մասնագիտական օգնության կարիք ունի: Այդ միջոցները օրհնություն են Երկնային Հոր կողմից, որը ցանկանում է օգնել մեզ: Նմանապես մենք կարող ենք երբեմն բժիշկների և խորհրդատուների օգնության կարիքն ունենալ՝ հուզականորեն առողջ լինելու համար: Եթե երկար ժամանակ տխուր եք կամ ինքներդ ձեզ վնասելու մտքեր ունեք, խնդրում ենք մեծահասակներից օգնություն խնդրել: Կարիք չկա միայնակ անցնել այդ ամենի միջով: Ձեռք բերեք այն բոլոր օրհնությունները, որոնք Երկնային Հայրը հասանելի է դարձրել ձեզ: