2023
Խաղաղության Իշխանի հետևորդները
Մայիս 2023


Խաղաղության Իշխանի հետևորդները

Հատվածներ

պաստառ

Ներբեռնեք պաստառը

Որպես Խաղաղության Իշխանի աշակերտներ՝ մեզ հրահանգվել է ապրել՝ «միավորելով սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ» [Մոսիա 18․21]։ …

Ամենից ակնառու նշաններից մեկը, որ մենք մոտենում ենք Փրկչին և ավելի նմանվում Նրան, սիրառատ, համբերատար և բարի վարվելակերպն է, որով մենք վերաբերվում ենք մեր մերձավորներին՝ անկախ հանգամանքներից։ …

… Զարմանալի չէ, որ հակառակորդի ռազմավարություններից մեկը Աստծո զավակների սրտերում թշնամություն և ատելություն սերմանելն է։ Նա ուրախանում է, երբ տեսնում է, թե ինչպես են մարդիկ քննադատում, ծաղրում, զրպարտում միմյանց։ …

Իմ սիրելի եղբայներ և քույրեր, երբ մենք ձգտում ենք զարգացնել Փրկչի հատկանիշների նման հատկանիշներ, մենք կարող ենք գործիքներ դառնալ Նրա խաղաղության համար աշխարհում, համաձայն այն օրինակի, որը Նա է հաստատել: Ես հրավիրում եմ ձեզ ուղիներ մտածել, որ կարողանանք փոխակերպել մեզ և դառնալ բարձրացնող և աջակցող մարդիկ, մարդիկ, որոնք ունեն հասկացողություն և ներող սիրտ, որոնք ուրիշների մեջ փնտրում են լավագույն հատկանիշները, միշտ հիշելով, որ «եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի, ապա մենք ձգտում ենք այդ ամենին» [Հավատո Հանգանակ 1․13

Ես խոստանում եմ ձեզ, որ երբ մենք հետամուտ լինենք և զարգացնենք այդ հատկանիշները, մենք ավելի ջերմ ու զգայուն կդառնանք մեր ընկերակիցների կարիքների հանդեպ և կզգանք ուրախություն, խաղաղություն ու հոգևոր աճ։