«Ընտրությունը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2022 թ.։
Եկ, հետևիր ինձ
Գ Թագավորաց 18.17-40
Ընտրությունը
Հե՛յ, Բեն, ինչպե՞ս է գրքի մասին զեկույցդ:
Գրքի մասին զեկո՞ւյցս:
Այո, այն որ պետք է վաղը հանձնես:
Օ, ոչ, ես բոլորովին մոռացել էի:
Մի անհանգստացիր: Ես իմ զեկույցը պատճենահանել եմ կայքից: Այնքան հեշտ է: Դու պետք է նույնն անես:
Արդյո՞ք ես պետք է պատճենահանեմ այս կայքը: Ես ուզում եմ բարձր գնահատական ստանալ, բայց ինչ-որ սխալ բան կա այստեղ:
Ողջույն, եղբայր: Ինչպե՞ս են գործերը:
Ես պետք է զեկույց կարդամ գրքի մասին, բայց բոլորովին մոռացել էի: Ես ուզում եմ լավ գնահատական ստանալ, բայց չեմ կարծում, որ կկարողանամ անել դա առանց խաբեության: Մյուս կողմից, դա կարևոր հանձնարարություն է: Այն կարող է ազդել իմ վերջնական գնահատականի վրա:
Գիտես, ես այն օրը մի բան եմ կարդացել, որը կարող է քեզ օգնել: Կարող ես կարդալ այդ սուրբ գրությունը:
Եղիա մարգարեն խոսեց Իսրայելի թագավորության ժողովրդի հետ Կարմեղոս սարի վրա: Աբդիա թագավորը և նրա քահանաներն ամբարշտության մեջ էին պահում իրենց ժողովրդին, քանի որ նրանք ստիպում էին մարդկանց պաշտել Բահաղ անունով կեղծ աստծուն:
«Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք» (Գ Թագավորաց 18.21):
«Եթե Եհովան է Աստուածը, նորան հետեւիր»: … Կարծում եմ՝ գիտեմ, թե ինչ անել:
Հաջորդ օրը
Գուցե ես չստանամ լավ գնահատական: Բայց ես ինձ լավ կզգամ՝ իմանալով, որ ճիշտ եմ գործել: