2021
Աստծո զորության մեծ փառքով
Նոյեմբեր 2021


«Աստծո զորության մեծ փառքով», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022 թ.։

Շաբաթօրյա ցերեկային նիստ

Աստծո զորության մեծ փառքով (1 Նեփի 14․14)

Հատվածներ

հաղորդության հաց և ջուր

Ուխտերը, որոնք կնքվել են քահանայության հեղինակավոր արարողությունների միջոցով, կարող են կապել մեզ Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Դրանք նաև հանդիսանում են փրկության և վեհացման աշխատանքի էական առանցքը վարագույրի երկու կողմերում:

Միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը մի մեծ աշխատանքի լրացուցիչ և փոխկապակցված մասերն են, որոնք կենտրոնանում են սուրբ ուխտերի և արարողությունների վրա, և արտոնում են մեզ ստանալ աստվածության զորությունը մեր կյանքում և, ի վերջո, վերադառնալ Երկնային Հոր ներկայություն: …

Մենք մեզ վրա ենք վերցնում Փրկիչի լուծը, երբ սովորում ենք, արժանիորեն ընդունում և հարգում ենք սուրբ ուխտերն ու արարողությունները: Մենք ապահով կերպով կապվում ենք Փրկիչի հետ, երբ հավատարմորեն հիշում ենք և լավագույնս ջանում ենք ապրել մեր ընդունած պարտավորությունների համաձայն: Եվ այդ կապը Նրա հետ հոգևոր ուժի աղբյուրն է մեր կյանքի բոլոր ժամանակներում: …

Ուխտի խոստումներն ու օրհնությունները հնարավոր են միայն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Նա մեզ հրավիրում է նայել Իրեն, գալ Իր մոտ, սովորել Իրենից և կապվել Իր հետ՝ Իր վերականգնված ավետարանի ուխտերի և արարողությունների միջոցով: Ես վկայում և խոստանում եմ, որ պատվելով ուխտերը, մենք կզինվենք արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով։ Եվ ես վկայում եմ, որ ապրող Տեր Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: