2025
Սրբերը գնում են դեպի Արևմուտք
Դեկտեմբեր 2025 Ընկեր


«Սրբերը գնում են դեպի Արևմուտք», Ընկեր, Դեկտեմբեր 2025, 26-28:

Ընկեր ամսագրի ուղերձ, դեկտեմբեր 2025

Սրբերը գնում են դեպի Արևմուտք

Բրիգամ Յանգը հետևում է անավարտ Նավուի տաճարի աշխատանքներին

Ջոզեֆ Սմիթի մահից հետո Բրիգամ Յանգը և մյուս առաքյալները առաջնորդում էին եկեղեցին։ Բրիգամը գիտեր, որ սրբերը պետք է լքեն Նավուն, որովհետև այն այլևս ապահով չէր: Բայց Տերը ցանկանում էր, որ նախ և առաջ նրանք ավարտեն տաճարի կառուցումը։

Բրիգամ Յանգը ողջունում է մարդկանց տաճարում

Երբ տաճարը պատրաստ էր, հազարավոր սրբեր ուխտեր կապեցին Տիրոջ հետ և կնքվեցին իրենց ընտանիքների հետ։

Սրբերը անցնում են ձնաբքի միջով

Արդեն ժամանակն էր սկսելու իրենց ճանապարհորդությունը դեպի արևմուտք։ Եղանակը ցուրտ էր, իսկ մարդիկ՝ հիվանդ և սոված։

Ընտանիքները օգնում են ուրիշներին սնունդ և վերմակներ ստանալ՝ ցրտից պաշտպանվելու համար

Բրիգամն աղոթեց օգնության համար։ Տերն ասաց, որ նրանք պետք է օգնեն միմյանց, և Նա կօրհնի և կօգնի նրանց։

Ընտանիքը գերեզմանի կողքին ծնկի է իջել

Ճանապարհը, այնուամենայնիվ, շատ դժվար էր։ Ոմանք մահացան։ Սակայն իրենց տաճարային ուխտերի շնորհիվ սրբերը գիտեին, որ կրկին կտեսնեն իրենց ընտանիքի անդամներին։

Բրիգամ Յանգը սայլին նստած նայում է Սոլթ Լեյքի հովտին

Առաջին սրբերը ժամանեցին Սոլթ Լեյքի հովիտ 1847 թվականին։ Այստեղ նրանք կարող էին երկրպագել Տիրոջը և խաղաղ պայմաններում կատարել Նրա գործը։

Տաճարների և միսիոներների նկարներ երկրագնդի ֆոնին

Տարիների ընթացքում ավելի շատ սրբեր ժամանեցին և ավելի շատ տաճարներ կառուցեցին։ Միսիոներները ճամփորդեցին աշխարհի տարբեր ծայրեր՝ ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Փրկչի Եկեղեցին շարունակեց աճել՝ օրհնելով Երկնային Հոր զավակներին ամենուրեք։

Գունավորելու էջ

Նա է Լույսը, Կյանքը և Հույսն աշխարհի

գունավորելու էջ՝ մանկիկ Հիսուսը մսուրի մեջ և գառնուկը PDF

Նկարը՝ Քորի Էգբերտի

Ի՞նչ եք անում՝ Սուրբ Ծննդյան տոներին Հիսուս Քրիստոսին հիշելու համար: