2025
Ջեյն Մենինգն ուղևորվում է Նավու
Հոկտեմբեր 2025


«Ջեյն Մենինգն ուղևորվում է Նավու», Ընկեր, հոկտեմբեր 2025, 26–28։

Ընկեր ամսագրի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2025

Ջեյն Մենինգն ուղևորվում է Նավու

Տղամարդը մկրտում է Ջեյն Մենինգին բացօթյա միջավայրում

Այնտեղ, ուր ապրում էր Ջեյն Մենինգը, որոշ մարդիկ նրան վատ էին վերաբերվում նրա մաշկի գույնի պատճառով։ Մի օր նա լսեց մի ուսուցանող միսիոների։ Շուտով նա մկրտվեց։

Ջեյնը և նրա ընտանիքը կանգնած են ափին՝ նավակի մոտ

Ջեյնի ընտանիքը նույնպես մկրտվեց։ Նրանք բոլորը ցանկանում էին լինել Նավուի Սրբերի հետ։ Հետևաբար նրանք սկսեցին իրենց ճամփորդությունը։

Ջեյնը և նրա ընտանիքը պայուսակներն ուսերին դիտում են, թե ինչպես է նավակը լողում գետում

Ջեյնի ընտանիքը ցանկանում էր ճամփորդության մի մասը նավով անցնել, բայց նրանք բավարար գումար չունեին։ Ուստի, նրաք ստիպված քայլեցին 800 մղոն (1,300 կմ)։

Ջեյնը և նրա ընտանիքը քայլում են մաշված կոշիկներով և ցեխոտ հագուստով

Նրանք ստիպված էին անցնել խոր առվի միջով և ցրտին քնել դրսում։ Բայց նրանք վճռականորեն տրամադրված էին հասնել Նավու։ Քայլելիս նրանք իրենց ուրախացնում էին երգելով:

Ջեյնը տղամարդու ոտքը փաթաթում է վիրակապով

Ջեյնի ընտանիքը քայլեց, մինչև նրանց կոշիկները մաշվեցին և ոտքերը վնասվեցին։ Բայց, երբ նրանք աղոթեցին Աստծուն օգնության համար, Նա նրանց ոտքերը բժշկեց։

Մի խումբ մարդիկ նայում են Ջեյնին, որի հետ կա հիվանդ երեխային գրկած մի կին

Նրանք օգնում էին ճանապարհին հանդիպող մարդկանց։ Իրենց հավատքի շնորհիվ նրանք նույնիսկ օգնեցին բժշկել մի հիվանդ երեխայի։

Ջեյնը գրկում է Էմմա Սմիթին, իսկ Ջոզեֆ Սմիթը ժպտում է

Վերջապես Ջեյնն ու իր ընտանիքը հասան Նավու։ Երբ Ջոզեֆ Սմիթը լսեց, թե նրանք ինչերի միջով էին անցել, Ջեյնին ասաց․ «Աստված օրհի ձեզ։ Այժմ դուք ընկերների հետ եք»:

Գունավորելու էջ

Հիսուսը կամենում է, որ ես սիրեմ բոլորին

Գունավորելու էջ PDF, երկու երեխա միասին նստած են աթոռին

Նկարը՝ Քորի Էգբերտի

Ինչպե՞ս կարող եք սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ։