«Զրույց Թեանկումի հետ՝ սուրբ գրությունների մասին», Ընկեր, սեպտեմբեր 2024, 40-41։
Զրույց Թեանկումի հետ՝ սուրբ գրությունների մասին
Թեանկումը Ֆիջիից է։ Մենք նրան որոշ հարցեր ուղղեցինք այն մասին, թե նա ինչպես է սովորում Մորմոնի Գրքից։
Պատմեք մեզ ձեր մասին
Ես ինը տարեկան եմ և վեց երեխաներից կրտսերը։ Իմ սիրելի գույնը կարմիրն է, իսկ իմ սիրելի ուտեստը՝ բրնձով հավը։ Ես սիրում եմ ռեգբի խաղալ։ Ես ունեմ շատ յուրահատուկ անուն։ Իմ առաջին անունը Մորմոնի Գրքի մի զինվորական առաջնորդի անուն է, իմ երկրորդ անունը ժառանգել եմ Նիգերիայի իմ հորեղբորից, իսկ ազգանունս Ֆիջիան է։
Ի՞նչն է օգնում ձեզ սովորել սուրբ գրություններից
Ես սիրում եմ կարդալ սուրբ գրությունները իմ ընտանիքի հետ։ Մենք միասին ուսումնասիրում ենք Եկ, հետևիր Ինձ ձեռնարկի դասերը։ Ես սիրում եմ նոր պատմություններ սովորել ամեն շաբաթ։ Մենք քննարկում ենք մեր սովորածը և կիսվում ենք մեր վկայություններով միմյանց հետ։ Երբ կարդում եմ սուրբ գրությունները, ես նաև սիրում եմ պատկերացնել ինձ պատմվածքներում։
Սուրբ գրություններն ինչպե՞ս են օգնում ձեզ
Սուրբ գրություններն ինձ հիշեցնում են քաջ ու խիզախ լինել և աղոթել մխիթարության համար։ Ամեն անգամ, երբ ես վախենում եմ կամ միայնակ եմ, գիտեմ, որ Սուրբ Հոգին միշտ կմխիթարի ինձ։
Ո՞րն է Մորմոնի Գրքի ձեր սիրելի պատմությունը
Մորմոնի Գրքի իմ սիրելի պատմությունը Թեանկումի մասին է, քանի որ նա մեծ առաջնորդ և զինվորական էր։ Նա պայքարեց իր ընտանիքի, իր ընկերների և Եկեղեցու համար։ Ես գիտեմ, որ ես նույնպես կարող եմ նմանվել նրան և միշտ պաշտպանել այն, ինչ ես ամենաշատն եմ սիրում։
Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով դժվարանում է հասկանալ սուրբ գրությունները
Եթե ինչ-որ մեկը դժվարանում է սովորել սուրբ գրություններից, նրանք կարող են խնդրել իրենց մայրերին կամ հայրերին, նույնիսկ իրենց քույրերին ու եղբայրներին օգնել իրենց։ Իմ ընտանիքն իսկապես օգնում է ինձ։ Կարող եք նաև խնդրել Երեխաների միության ուսուցչին կամ եկեղեցու որևէ ղեկավարի։
Նկարները` Աուգուստո Զամբոնատոյի