Ընկեր
Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին
Մկրտություն և հաստատում


«Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին», Ընկեր, օգոստոս 2023, 40-41։

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին

alt text

Հիսուսը ծառայեց մարդկանց (տես Հովհաննես 13․5, 13-17)։ Ես կարող եմ տեսնել մարդկանց կարիքները և օգնել նրանց՝ գործադրելով իմ լավագույն ջանքերը։

alt text

Հիսուսը ներառում էր ուրիշներին (տես Մարկոս 10․14)։ Ես կարող եմ ներառել ուրիշներին և ընկերանալ նրանց հետ, ովքեր լքված են զգում։

alt text

Հիսուսն աղոթեց ուրիշների համար (տես 3 Նեփի 17.15-18)։ Ես կարող եմ Երկնային Հոր հետ խոսել աղոթքի միջոցով։ Ես կարող եմ նաև խնդրել Նրան օրհնել ուրիշներին։

alt text

Հիսուսը ներեց ուրիշներին (տես Հովհաննես 8․11)։ Ես նույնպես կարող եք ներել ուրիշներին։ Եվ երբ ես սխալ ընտրություն եմ կատարում, կարող եմ ասել՝ «Ներեցեք»։

alt text

Հիսուսն ուսուցանեց ավետարանը (տես Մատթեոս 5․1-9)։ Ես կարող եմ ավետարանով կիսվել ուրիշների հետ։ Ես կարող եմ սովորեցնել մարդկանց Հիսուսի մասին։

alt text

Հիսուսը կատարյալ օրինակ էր (տես Հովհաննես 13.15)։ Ես կարող եմ գործադրել իմ լավագույն ջանքերը Հիսուսին հետևելու համար։ Ես կարող եմ օրինակ լինել նաև ուրիշների համար։

alt text here

Նկարը` Օլգա Լիի