«Հոդվածի վերնագիր», Ընկեր, մայիս 2023, 46-47:
Սուրբ գրությունների պատմություններ
Մի երախտապարտ մարդ
Նկարները` Էյփրիլ Սթոտի
Մի օր Հիսուսը հանդիպեց 10 մարդու: Նրանք շատ հիվանդ էին:
Այդ մարդիկ Հիսուսին խնդրեցին բուժել իրենց: Հիսուսն ասաց, որ նրանք գնան և իրենց ցույց տան քահանաներին:
Քահանաների մոտ գնալու ճանապարհին տասը բորոտները բժշկվեցին: Նրանք գիտեին, որ Հիսուսն էր բժշկել իրենց։
10 մարդկանցից մեկը վերադարձավ Հիսուսի մոտ։ Նա ծնկի եկավ Հիսուսի ոտքերի մոտ և շնորհակալություն հայտնեց Նրան: Հիսուսն ասաց, որ նա բժշկվեց իր հավատքի շնորհիվ: