Սուրբ գրությունների պատմություններ
Կրակից փրկված
Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը լավ ընկերներն էին։ Նրանք օգնում էին միմյանց ընտրել ճիշտը:
Մի օր թագավորն ասաց բոլորին, որ աղոթեն ոսկյա արձանին: Եթե չաղոթեին, նրանց կնետեին կրակի մեջ:
Մնացած բոլորը աղոթում էին արձանին: Բայց երեք ընկերները աղոթում էին միայն Աստծուն:
Թագավորը զայրացավ։ Նա կրակի մեջ նետեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին:
Բայց կրակը չայրե՛ց նրանց: Մի երկնային էակ կանգնած էր նրանց հետ և անվտանգ էր պահում նրանց:
Ես կարող եմ ընտրել ճիշտը, նույնիսկ, եթե դա դժվար է: Հիսո՛ւսը կօգնի ինձ և կլինի ինձ հետ: