Օգնել Հիսուսի նման
Հիսուսը օգնում էր կարիքավորներին
Երբ Հիսուսը ապրում էր երկրի վրա, օգնում էր հիվանդներին: Նա կերակրում էր քաղցածներին: Նա սփոփում էր մարդկանց, ովքեր միայնակ էին զգում:
Հիսուսը նաև ուսուցանում էր Իր աշակերտներին՝ օգնել ուրիշներին: Նա ասում էր, որ նրանք պետք է սնունդ, ջուր և հագուստ տային այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նա պատվիրում էր նրանց այցելել միայնակներին: Հիսուսն ասաց, որ երբ նրանք ծառայում են ուրիշներին, դա նույնն է, որ Իրեն են ծառայում:
Իմ ընտանիքը սպասավորում է քույր Ռոզային: Քույր Ռոզան 90 տարեկան է, ուստի չի կարողանում տանից դուրս գալ: Ես հայրիկիս օգնում եմ վառելափայտը բեռնել և տեղափոխել Ռոզայի տուն:
Իգնացիո Գ., 9 տարեկան, Կանելոնեսի դեպարտամենտ, Ուրուգվայ