2021
Փրկության ծրագիր սեղանի խաղ
Հուլիս/օգոստոս 2021 թ․


Փրկության ծրագիր սեղանի խաղ

Խաղացեք այս խաղը՝ Երկնային Հոր ծրագրի մասին սովորելու համար։ Որպես խաղաքարեր օգտագործեք լոբու հատիկներ կամ մետաղադրամներ։ Ձեր հերթի ժամանակ գլորեք զառը կամ ընտրեք մի թիվ և տեղաշարժեք ձեր խաղաքարը համապատասխան թվաքանակով։ Երբ առաջին մասնակիցն անցնում է աստղը, կարդացեք պղպջակը։ Երբ հաջորդ մասնակիցն է անցնում այդ աստղը, կատարեք վարժությունը։

  • Նախաերկրային կյանք․ Մենք ապրել ենք մեր երկնային ծնողների հետ։ Մենք ընտրել ենք հետևել Հիսուս Քրիստոսին և գալ երկիր։

    Երգեք «Ես ապրում էի երկնքում» (Children’s Songbook, 4) երգը։

  • Երկիր․ Մենք աշխարհ ենք եկել՝ ստանալու մարմին, սովորելու և աճելու։ Մենք կարող ենք ընտրություն կատարել ճշտի ու սխալի միջև։

    Կարդացեք Ալմա 34.32։

  • Քրիստոսի Քավությունը․ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ և ապրեց կատարյալ կյանք։ Նա գիտի մեր ցավերը։ Նա քավություն կատարեց մեզ համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարհել։

    Երգեք «Նա ուղարկեց Իր Որդուն» (Children’s Songbook, 34–35) երգը։

  • Հոգևոր աշխարհ․ Երբ մենք մահանում ենք, մեր հոգիները շարունակում են ապրել։ Մարդիկ, ովքեր երկրի վրա չեն իմացել ավետարանի մասին, կարող են սովորել այն այդտեղ։

    Կարդացեք Ալմա 40.11։

  • Հարություն․ Քանի որ Հիսուսը հարություն առավ մահացածներից, մենք բոլորս կրկին կապրենք։ Մեր մարմինները և մեր հոգիները կվերամիավորվեն։

    Երգեք “Did Jesus Really Live Again?” (Children’s Songbook, 64) երգը կամ հարության վերաբերյալ որևէ երգ։

  • Սելեստիալ արքայություն․ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք նմանվել մեր Երկնային Հորը և հավերժ ապրել մեր ընտանիքների հետ։

    Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․70։