2021
Զգալ Քրիստոսի սերը
Մարտ 2021 թ.


Ընկեր լինենք «Ընկեր» ամսագրին

Զգալ Քրիստոսի սերը

Հեյլի Յանսի հետ անցկացրած հարցազրույցից։

Երբ ես ապրում ու մեծանում էի Ճապոնիայում, դպրոցում ինձ Աստվածաշունչ տվեցին: Աստվածաշնչում անգլերեն և ճապոներեն բառերը գրված էին կողք կողքի։ Մեր տնօրենը հանձնարարեց մեզ օգտագործել այն անգլերեն սովորելու համար:

Երբ ես կարդում է այն, սովորում էի Հիսուսի մասին: Ո՞վ է այս մարդը, ով այնքան լի է սիրով: Մտածում էի ես: Նրա խոսքերը ինձ ուրախություն էին պարգևում: Ես ցանկանում էի ավելին իմանալ Նրա մասին:

Որոշ ժամանակ անց ես հանդիպեցի միսիոներներին: Նրանք ինձ տվեցին Մորմոնի Գիրքը և խնդրեցին կարդալ ու աղոթել դրա մասին: Ես սիրում եմ Հիսուսի մասին կարդալ նաև Մորմոնի Գրքում։ Ես աղոթեցի և զգացի, որ այն ճշմարիտ է:

Իմ ընտանիքում ոչ ոք չէր ցանկանում սովորել Եկեղեցու մասին: Հիսուսն ուսուցանեց, որ մենք պետք է պատվենք մեր ծնողներին, բայց իմ ծնողները չէին ցանկանում, որ ես միանամ Եկեղեցուն: Ինձ համար շատ դժվար էր:

Ես ծնողներիս պատմեցի, թե ինչ էի զգում: Ես ասացի նրանց իմ աղոթքների մասին: Նրանք չէին հասկանում: Նրանք զարմանում էին, թե ինչու էի ցանկանում հեռանալ մեր կրոնից:

Ես շարունակեցի փորձել։ Ի վերջո, ծնողներս ասացին, որ ես կարող եմ մկրտվել։ Շատ տարիներ անց իմ մայրը նույնպես մկրտվեց:

Ես գիտեմ, որ ես օրհնված էի Հիսուսին հետևելու ցանկության համար: Ես սիրում եմ սովորել Նրա մասին և գիտեմ, որ հետևելով Նրան՝ ես օրհնություններ եմ ստանում։

Հիսուսը ցանկանում է, որ ես հետևեմ Իրեն:

coloring page of Jesus being baptized

Հիսուսը ցանկանում է, որ ես հետևեմ Իրեն մկրտության միջոցով: Կարդացեք հետևյալ հատվածները։ Ապա գունավորեք համապատասխան պատկերները:

  1. Վարդապետություն և Ուխտեր 19.23

  2. 2 Նեփի 31․12

  3. Մատթեոս 3.16–17

  4. Վարդապետություն և Ուխտեր 33․11

  5. Ալմա 7.15