Նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը
Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների արբանյակային հեռարձակում, 2015 թվականի • օգոստոսի 4
Ներածություն
Շնորհակալ եմ, որ այստեղ եմ և ձեզ հետ: Ես ուրախ եմ, որ այս աշխատանքի մասն եմ կազմում:
Այսօրվան նախապատրաստվելիս, ես ելույթ ունեցա իմ ընտանիքի առաջ և խնդրեցի նրանց արձագանքել… և այն լիովին, օգտակար էր: Արդյունքը, որ մի փոքր տատանվում եմ բարձրաձայնել այսօր, վստահ եմ, որ ձեզանից ոչ մեկը երբևէ չի ունեցել իր դասարանում, այն է, որ Անին՝ մեր տասներկուամյա դուստրը, ելույթի կեսից քնեց: Այսպիսով, ես և նա հույս ունենք, որ սա բարելավված տարբերակ է:
Վերջին երկու տարիներից յուրաքանչյուրում եղբայր Չհադը մեզ հրավիրել է օգնել մեր ուսանողներին սուրբ գրությունների ուսումնասիրության այնպիսի փորձառություն ունենալ, որը խորացվի նրանց հավատքը Փրկչի նկատմամբ: Վերջին տարվա ընթացքում սուրբ գրությունները շատ ավելի ուսանողներ են կարդացել, քան երբևէ նախկինում: Նրանք ինը միլիոնից ավելի ժամ են տրամադրել անձնական սուրբ գրությունները ուսումնասիրելու համար: Շնորհակա՛լ ենք ձեր ջանքերի համար:
Այսօր մենք կցանկանայինք թարմացնել այդ հրավերը: Կօգնե՞ք արդյոք, յուրաքանչյուր սեմինարիայի և ինստիտուտի ուսանողին ամեն օր սուրբ գրությունները ուսումնասիրելու էական փորձառություն ունենալ: Եվ թերևս Հին Կտակարանում կլինեն այնպիսի հատվածներ, որոնք դժվար կլինի ընթերցել և հասկանալ մեր ուսանողների համար, այնուամենայնիվ, ես իսկապես հավատում եմ, որ մենք կարիք չենք ունենա գաղտագողի մոտենալ մեր ուսանողներին ու «[Հին Կտակարան] շշնջալ նրանց ականջներին»:
Եղբայր Վեբը նաև մեզ հրավիրել է քննարկել «ինչպես պետք է ավելի կենտրոնացած լինենք սուրբ գրությունների վրա, որոնք ուսուցանում ենք»։ Նա մի շարք հարցեր է տվել մեր ուսուցման ընթացքում սուրբ գրությունների դերի մասին: Ձեզանից շատերը ուշադրությամբ կշռադատել են այդ հարցերը: Շնորհակա՛լ ենք ձեզ: Այսօր մի պահ ես կկամենայի խոսել մեր ուսուցման նախապատրաստման հարցում սուրբ գրությունների ունեցած դերի մասին:
1829-ի մայիսին Ջոզեֆը և Էմման ապրում էին Հարմոնիում՝ Պենսիլվանիայում: Հայրումը այցելեց նրանց՝ հուսալով տեղեկանալ Վերականգնման աշխատանքում իր անելիքի մասին: Մարգարեն հարցրեց Տիրոջը և հիշեցվեց, որ Աստծո խոսքը «կենդանի է և զորեղ, երկսայր սրից հատու» Փրկիչը, այնուհետև, սովորեցրեց Հայրումին և մեզ մի առաջնահերթ սկզբունք, որը նա սահմանել էր ուսուցիչների համար որպես կարևոր կարգ: «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը, և հետո քո լեզուն պիտի արձակվի; այնուհետև, եթե կամենաս, դու կունենաս իմ Հոգին և իմ խոսքը, այո՛, Աստծու զորությունը՝ մարդկանց համոզելու համար»:
Ձեռք բերել խոսքը. Առաջինը այն պետք է բոցավառվի մեր սրտում
Մեր ուսուցանելու ջանքերը չեն սկսվում դասերին նախապատրաստվելով կամ թե ինչպես դրանք պետք է մատուցվեն և կամ նույնիսկ ինչպես պետք է վերանայվի ուսումնական ծրագիրը: Մեր ուսուցանելու ջանքերը սկսվում են, աղբյուրից կամ, . « սկզբնաղբյուրից»: Չկա ուսուցմանը նախապատրաստվելու ավելի լավ միջոց, քան, ինչպես ասել է նախագահ Մարիոն Ջ. Ռոմնին, աղբյուրի անմիջական ակունքից կուշտ խմելը Եթե ցանկանում ենք, որ սուրբ գրությունների ուսուցումը լինի ազդեցիկ, եթե կամենում ենք, որ մեր ուսանողները զգան սուրբ գրության հատվածի ճշմարտությունը և կարևորությունը, անտարակույս այն պետք է սկսվի մեր մեջ բռնկված թարմ, անհատական ոգեշնչումից:
Նախագահ Ռոմնին խորհուրդ է տվել.«Որպեսզի դառնանք ավետարանի արդյունավետ ուսուցիչներ… մենք պետք է աշխատենք և սովորենք… մինչև [Տիրոջ] ուսմունքները դառնան մեր ուսմունքները: Այնուհետև մենք պատրաստ կլինենք խոսել ազդեցիկ և վստահ: Եթե նախապատրաստվելու այլ միջոց օգտագործենք, … արդյունքը կլինի այն, որ մենք կփոխանցենք մեր անձնական կամ ուրիշ մարդկանց գաղափարները [և չենք ունենա այլևս հաջողության երաշխիք»]:
Ձեռք բերել խոսքը. Ի՞նչ է պետք փնտրել ուսումնասիրման ժամանակ
Մինչ դուք և ես ջանում ենք ձեռք բերել խոսքը այնպես, որ սուրբ գրությունները բոցավառեն մեր սրտերը, թույլ տվեք նշել երկու պարզ գաղափարներ, որոնք պետք է օրինաչափ լինեն մեր որոնումներում:
Նախ և առաջ, ճշմարտությունն ունի կարևորության տարբեր աստիճաններ և դա նշմարելն ու հասկանալը կօրհնի մեզ և մեր ուսանողներին:
Երկրորդ, սուրբ գրությունները պարունակում են կապեր, օրինակներ և թեմաներ,, ներառյալ` խորհրդանիշները և նմանությունները, որոնց մեջ ամենակարևորները ուղղորդում են դեպի Փրկիչը:
Ճշմարտության Դասակարգությունները
Սկզբում` Երեց Նիլ Ա. Մաքսվելը գրել է « ճշմարտությունների ազնվազարմության մասին» նաև այն, որ որոշ ճշմարտություններ արժանի են մեր անվերապահ նվիրվածությանը, որը ենթադրում է հավատարմություն կամ հնազանդություն և անձնվիրություն:
«Մի բանը կարող է լինել ճշմարիտ, բայց և անկարևոր…. Մենք ոչ միայն պետք է տարբերակենք փաստերն ու պատրանքը, այլ պետք է իմանանք, որ փաստերը պահանջում են կայունություն…:
« Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր ուշադրությունն է սևեռում այն իրականության վրա, որ ճշմարտությունը ազնվազարմություն ունի; կան ճշմարտություններ, որոնք պարզապես հավերժության մեջ շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»:
Սուրբ գրությունների հատվածների մեծամասնությունը ներառում են որոշակի քանակությամբ մանրամասներ և այդ ոգեշնչված մանրամասները լույս կսփռեն այն սկզբունքների վրա, որ նրանք նպատակադրված են բացատրել:
Մենք պետք է գերազանց ուսանողներ լինենք երկուստեք և՛ սուրբ գրությունների վարդապետությունների, և՛ մանրամասների հարցում: Կարևոր է հասկանալ, որ սուրբ գրությունների մանրամասները, որոնք ուսուցանվում են վարդապետություններից առանձնացված, կրում են միայն տեղեկատվական բնույթ: Նման ուսուցումը «մեզ չի վնասի, եթե հոգին ներկա է, ոչ էլ կօգնի մեզ, եթե այն ներկա չէ»: Մյուս կողմից՝ այն ուսուցումը, որը ներառում է անձնական պատմություններ, ներըմբռնումներ և քննարկումներից առաջացած զգացողություններ, բայց որը չունի սուրբ գրությունների ճշմարտությունը ուսուցանելու և ոգեշնչելու նյութ, հավասարապես հեռու է նպատակակետից: Մեր ուսանողները լավագույնս կուսուցանվեն այն ուսուցիչների կողմից, ովքեր սուրբ գրությունների գերազանց ուսանողներ են և հասկանում են Սուրբ Հոգու կենսական դերը:
Ես լսել եմ քննադատություն «հոգևոր ուսուցման» վերաբերյալ, որում գիտության պակաս կա: Նաև լսել եմ քննադատություններ գիտությամբ ուսուցանելու վերաբերյալ, որը զուրկ է դարձի բերելու զորությունից: Առանձին վերցրած ո՛չ հոգևոր, ո՛չ էլ պարզապես գիտությամբ ուսուցումը չեն համապատասխանում կրոնական կրթության եզակի պահանջներին: Եղբայր Ռոբերտ Ջ. Մեթյուն մի առիթով ասել է. «Կրոն», բառի լատիներեն իմաստներից մեկն է «կրկին կապել» Այն առնչվում է «կապան» բառի հետ, որը մկանային հյուսվածքը կապում է ոսկորին: Կրոնը միտված է կապել անձին Աստուծո և այլ սրբազան բաների հետ»: Եվ սա է այն, ինչ պետք է կրոնական կրթությունը անի մեր ուսանողների համար:
Սուրբ գրությունների մանրամասները հաճախ մատնանշում են մի արժեքավոր ճշմարտություն, որը երբ ուսուցանվում է վկայությամբ, հայտնության առիթ է տալիս և Սուրբ Հոգին մեր տրված խոստման համաձայն կիրառում է քավությունը մեր կյանքում, մեծացնելով դեպի փրկիչը դարձի գալու մեր հնարավորությունը և Երկնային Հոր ծրագրին հետևելու պարտավորությունը:
Հին Կտակարանը, անշուշտ, ներառում է «դրամատիկ պատմություններ, հմայիչ սովորույթներ, և գեղեցիկ գրական ոճ»: Մեզ համար կարևոր է հիշել, իսկ ուսուցման համար խորհել, որ այդ մանրուքները սուրբ գրության հատվածի նպատակը չեն: Ինչպես մեզ ուսուցանել են. «սուրբ գրությունները գրվել են, որպեսզի պահպանվեն սկզբունքները»: Այս աստվածաշնչյան սկզբունքները «հայտնության նյութն ու նպատակ են »:
Վերջ ի վերջո, նույնիսկ սկզբունքների մեջ կա հաջորդականություն, «մեր կրոնի հիմնարար սկզբունքներն են Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Առաքյալների և Մարգարեների վկայությունները»:
Սկզբունքներից մանրամասները առանձնացնելը, ինչպես նաև, սովորելը գիտակցել նույնիսկ սկզբունքների մեջ գոյություն ունեցող դասակարգությունը, ողջ կյանքի աշխատանք կլինի: Եթե ուսումնասիրենք պատմության և օրենքի մանրամասները, եթե ուսուցանենք Իսրայելի դեգերումների յուրաքանչյուր դրվագ և բաց թողնենք Երկնային Հոր ծրագրի մասին ուղերձը, ինչպես նաև, Փրկչի Քավությունը Հին Կտակարանում, ապա մենք սովորեցրած չենք լինի Հին Կտակարանի ուղերձը:
Պողոսը, անշուշտ, նկարագրում էր ինձ և միգուցե նաև մեր ուսանողներից ոմանց, երբ ասում էր, որ քողը մնացել է «չբացված Հին Կտակարանը ընթերցելիս»: Այնուհետև, նա մի բանալի է առաջարկել այս երկընտրանքի լուծման համար, երբ ասել է. «քողը վերանում է Քրիստոսով,» և «երբ [մեր սրտերը] դառնան դեպի Տերը, քողը կվերցվի»:
Եթե մեր ուսուցումը կենտրոնանա Փրկչի վրա, ու եթե մենք կարողանանք նաև մեր ուսանողների սրտերը և մտքերը ուղղել դեպի Նա, ապա քողը կվերցվի նրանց Հին Կտակարանի ընթերցանության ժամանակ: Եվ թերևս ավելի կարևոր է, որ բացի նրանից, որ մեր ուսանողները սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ սովորեն փնտրել Փրկչին, նրանք զուգահեռաբար կսկսեն նաև փնտրել Նրա և Երկնային Հոր ազդեցությունը իրենց կյանքում:
Նվիրապետության դասակարգման մեկ Oրինակ
Թույլ տվեք սուրբ գրություններն ուսումնասիրելու վերաբերյալ, կիսվել մեկ առաջարկով, որը կօգնի մեզ սուրբ գրությունների ճիշտ կողմնորոշող ճշմարտությունները հասկանալ: Առանձնացրեք մեկ հատված, կարդացեք այն, և հարցրեք ձեզ. «Որո՞նք են հատվածի աննկատ կողմերը, մանրուքները»: Ընդգծեք մարդկանց, վայրերը, ժամանակը և այդ պատմության շարադրանքի հերթականությունը: Ծանոթացեք այդ հատվածի ընդհանուր համատեքստին և ընդգծեք բոլոր համատեքստային մանրուքները, որ կարող եք գտնել: Մեր ձեռնարկի առաջարկածի համաձայն նշեք.«բնական ընդհատումները», որտեղ փոփոխվում է տոնը և բովանդակությունը:
Այժմ կրկին նայեք հատվածին և հարց տվեք ինքներդ ձեզ.«Որո՞նք են սկզբունքները և ճշմարտությունները, որոնք՛ ծրագրված են կիրառման համար, և թե որոնք են, որ «[կտանեն] դեպի հնազանդություն՛»: Ուսումնասիրեք հատվածի վարդապետության ընդարձակ բովանդակությունը: Սկզբունքները այլ կերպ նշեք, քան մանրամասները: Եթե հանդիպում եք ենթադրյալ սկզբունքների, ժամանակ հատկացրեք և գրի առեք դրանք:
Սկզբում գիտակցորեն ճիգ գործադրելը դժվար կլինի, քանի որ այն պահանջում է կենտրոնացում և ժամանակ: Օրհնության մասը, որը հասանելի կլինի հետևելով այս մեթոդին, այն է, որ մենք կուղղորդվենք մեզ շարունակաբար հարց տալու. «Որո՞նք են այս հատվածի մանրամասները և որո՞նք են այն սկզբունքները, որ նրանք նպատակ ունեն ուսուցանելու»:
Ինչպես արդեն ասել ենք, որոշ սկզբունքներ պարզապես ավելի կարևոր են, քան մյուսները, նրանք պահանջում են ոգեշնչում, կյանք և փրկություն, որովհետև նրանք ուղղված են դեպի Փրկիչը: Ուստի մեկ անգամ ևս նայեք հատվածին, այս անգամ տարբեր մտածողությամբ և հարցրեք. «Ինչպե՞ս է այս հատվածը կենտրոնացնում իմ ուշադրությունը Փրկիչի վրա: Ի՞նչն է մեզ ուղղորդում երախտագիտության լայն ըմբռնման և Նրա ու Երկնային Հոր ծրագրի նկատմամբ վստահության»:
Եվ, վերջապես, ուշադիր խորհեք, թե ժամանակակից մարգարեները ի՞նչ պետք է ասած լինեին, որ կավելացներ հատվածին ներըմբռնում, ընկալում և ոգեշնչում:
Այդ կերպ ուսանելով, երբ մենք անդրադառնանք ուսումնական ծրագրին, ապա հավելյալ գիտելիքը, առաջարկները, մատնանշված ուղղությունը կմիանա մեր ներըմբռնմանը, ոգեշնչմանը և փորձին, որը մենք ձեռք էինք բերել սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից: Իսկ ուսումնական ծրագիրը կհաստատի, կկատարելագործի և կմեծացնի խոսքը զորությամբ հռչակելու մեր նախապատրաստությունը:
Օրինակ, երբ այս տարի մենք ուսումնասիրենք Հռութի գիրքը, մենք կծանոթանանք կորուստի և հավատարմության մի զգայուն պատմության հետ: Կամ հաշվի առնելով ճշմարտության դասակարգումը, կնկատենք, որ Հռութը ամուսնուն կորցնելուց հետո ճանապարհորդել էր Բեթլեհեմ, որտեղ և հանդիպել էր Բոոսին: Բոոսը հոգաց Հռութի կարիքները, տալով նրան հաց և մեկ գավաթ խաղողի քացախ, դառնալով նրա բարեխոսը քաղաքի դարպասների մոտ,, որից հետո, որպես նրա ազգակից, ինչը եբրայերեն ուղիղ իմաստով նշանակում է «փրկագնող», փրկագին տվեց Հռութի համար, և դարձրեց նրան իր կինը, ջանք թափելով մինչև վերջ, մինչև որ կասեր «Ավարտված է»: Այս օրինակից մենք կարող ենք զգալ սիրո և փրկագնման վկայությունը, ինչպես նաև շենացում և ոգեշնչում ստանանք, գիտակցելով, որ Մեծ Ազգակիցը այդ նույն բանն անում է մեզանից յուրաքանչյուրի համար:
Սա սուրբ գրությունների ուսումնասիրության մի պարզ օրինակ է: Ջանասեր ուսուցիչը կօգնի յուրաքանչյուր ուսանողի ուսումնասիրության նմանատիպ փորձ ձեռք բերել՝ որով ուսանողը ձեռք կբերի հոգևոր ինքնավստահություն:
Եղբայրներ և քույրեր, սուրբ գրությունների յուրաքանչյուր էջում մենք ընտրություն ենք կատարում, որը ընդհանուր ուսուցման գործընթացի և լսարանում սովորելու վրա է ազդում: Ընտրությունը հետևյալն է. Դեպի, ո՞ր ճշմարտությունն է պետք ուղղորդել ուսանողների մտքերը, սրտերը և հավատքը: Այս ընտրությունը բառիմաստի հսկայական տարբերություն է առաջացնում նրանց մտածելակերպի և ապրելակերպի մեջ: Եթե այս առումով ջանասեր չենք, և եթե ես թույլ տամ, որ ճշմարտության ոչ էական մասը «ճնշի իմ ուսուցմանը», այդ դեպքում, ինչպես սովորեցրել է նախագահ Հենրի Բ. Այրինգը. «ես կկորցնեմ իմ մրցունակությունը ուսանողին օգնել դիմակայելու սատանայի ազդեցությանը աշխարհի վրա»:
Կապեր, թեմաներ և խորհրդանիշներ
Ճշմարտության այս դասակարգումն ընդունելով, երկրորդ պարզ գաղափարը, որը կարող է օգնել բառի մեր ընկալմանը այն է, որ սուրբ գրությունները լի են կապերով, թեմաներով և խորհրդանիշներով: Կարո՞ղ եմ մի կարճ օրինակ բերել յուրաքանչյուրի վերաբերյալ Հին Կտակարանից:
Կապեր
Երեց Դավիդ Ա.Բեդները բացատրել է, որ « կապը հարաբերակցություն կամ կապող օղակ է գաղափարների, մարդկանց, իրերի կամ իրադարձությունների միջև»:
Մի կապ, որ կարող ենք նկատել, այն է, որ Հին Կտակարանը լի է հաջողության և ձախողման պատմություններով, որոնք միմյանց հակասելով ուսուցանվում են կողք-կողքի և երբեմն հանդես գալիս միևնույն պատմության մեջ: Կայենը և Աբելը, Հովսեփը և իր եղբայրները, Հակոբը և Եսավը, Աբիգեյլը և Նադաբը և շատ ուրիշներ:
Նախագահ Այրինգը մատնանշել է հետևյալ բանալին. «Անհաջողության նկարագրության մեջ հաջողության ուղու ստվեր կա՝ հոգևոր անկման և վերականգնման կրկնվող փուլերը… կարող են հույս ներշչել և ուսուցողական լինել ձեր ուսանողների համար»:
Թեմաներ
Երեց Բեդնարը նաև բացատրեց, որ «Թեմաները կամար են կապում, կրկնվում են և միավորում են հատկանիշները կամ գաղափարները, որպես կենսական թելեր, որոնք միահյուսված են տեքստի բովանդակության մեջ »: Մի թեմա, որ կարող ենք նկատել այս տարի, կարող եք գտնել հետևյալ արտահայտության մեջ. «Եվ դուք պետք է իմանաք, որ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»:
Իրենց ազատագրմանը նախորդող պատուհասների, ինչպես նաև հետևող հրաշքների միջով անցնելիս Իսրայելի որդիներին ասվել է. «Դուք կիմանաք, որ ես եմ Տերը»:
Գողիաթի սպանությունը, Նաամանի բուժումը, Եղիան և Բահաղի մարգարեները, Դանիելի սուրբ և լուրջ փորձությունները Նոբուգոդոնասոր թագավորի հետ, այս բոլորը արձանագրված են հռչակման նպատակով, որ. «Ողջ երկիրը պետք է իմանա, որ Իսրայելը մեկ Աստված ունի»:
Սաղմոսների Յեսայիա, և Եզեկիելի գրքերում, Հին Կտակարանի 17 գրքերում, և մոտավորապես ավելի քան 80 տարբեր ժամանակահատվածներում, Եհովան կրկնել, ընդգծել և վստահեցրել է, որ Իսրայելը և մենք պետք է նկատենք Իրեն և Իր ձեռքը Հին Կտակարանի ուսուցման մեջ և իրադարձություններում, որպեսզի մենք և մեր երեխաները «իմանան արևելքից մինչև արևմուտք, որ… Ես եմ Տերը, և ուրիշ ոչ ոք»:
Քանի որ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունների նոր անկյունաքարային թեմաները, սուրբ գրությունները պետք է «միահյուսվեն միմյանց հետ այնպես, որ ուսումնասիրենք և ուղղորդվենք մեկից մյուսը»:Եթե Սուրբ գրությունները լինեն այս դասընթացների հիմնական նպատակը, Սուրբ գրությունները «կսերտաճեն» և կհանգեցնեն մեր ուսանողներին «[իրենց] ուխտերի իմացությանը»: «Սուրբ գրությունների թեմաների փնտրտուքի և հայտնաբերման գործընթացը, – ինչպես Երեց Բեդներն է ասել, –ուղորդում է մեզ… դեպի… հավերժական ճշմարտություններ, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու հաստատող վկայությունը… Սուրբ գրությունների ջրամբարից կենդանի ջուր ձեռք բերելու այս մոտեցումը ամենապահանջվածն է ու ճշգրիտը; այն նաև մեծ շենացում է բերում»: Այն մեզանից՝ որպես ուսուցիչներ, ավելի շատ կպահանջի, ոչ թե քիչ:
Քրիստոսի խորհրդանիշներն ու նմանությունները
Հին Կտակարանի բազմաթիվ օրինակներից մեկը մասնավորապես, մեր ուշադրությունն ու ջանքերն է պահանջում: Դա, իհարկե, Երկնային Հոր և Փրկչի մասին վկայություններ փնտրելն է: Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին ասել է. «Միանգամայն պատշաճ է Քրիստոսի պատկերը փնտրել ամենուր և օգտագործել դրանք շարունակաբար, պահելով նրան եւ նրա օրենքները մեր մտքի ամենավերին հատվածներում»:
Փրկչի խորհրդանիշներն ու նմանությունները թվարկելը համարյա նման է գետի մեջ ջրի կաթիլներ կամ արևոտ օրը լույսի մասնիկներ հաշվելուն: Ինչևէ « բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են մարդուն, խորհրդանշումն են նրան»:
Արարումը, արույրե օձը, մանանան, Իսրայելի ազատումը Եգիպտական ստրկությունից դռան կողափայտին ներկված գառան արյան միջոցով և Մովսեսի հավերժական օրենքը իրենց զոհաբերությունների և հիշատակումների համակարգով, գիտակցաբար և ցայտուն ուղղվածություն ունեն, որ «մեր դաստիարակը ուղղորդի մեզ դեպի Քրիստոսը»:
Աբրահամի պատրաստակամությունը զոհաբերել Իսահակին; Մելքիսեդեկի տիտղոսները, ներառյալ «Խաղաղության իշխանը»; Հովսեփի կողմից իր այն եղբայրների փրկելը, ովքեր վաճառեցին իրեն; և Մովսեսի միջոցով Իսրայելի զավակների ազատումը նրանց դարձնում են խորհրդանիշներ «Նրա, ով հայտնվելու էր»:
Ադամը անմեղ մարդ էր, ով պարտեզում եղած ժամանակ կամովին ընտրեց հրաժարվել իր հավերժական կյանքից, որ մենք ապրենք:
Թագավորը «մտածել էր իր ողջ թագավորությունը տալ Դանիելին նրանում եղած գերազանց հոգու համար»: « Հրամանատարներն ու կուսակալները՝ հեղինակավոր մարդիկ, ովքեր ատում էին Դանիելին, փնտրում էին[նրա] դեմ ինչ-որ բան…, բայց նրանք չէին գտնում ոչինչ» Այնուհետև այս չար մարդիկ «միավորվեցին …[և] խորհրդակցեցին,» և հենց այդ ժամանակ, Դանիելը գնաց մի տեղ, որտեղ «սովորություն ուներ» գնալ, և այնտեղ նա աղոթեց: Այս ամենի մասին տեղեկանալով, թագավորը «իր սրտում որոշեց… սպանել [Դանիելին]»: Այնուհետև, երբ Դանիելը ուղարկվեց անխուսափելի մահվան «մի քար բերվեց, որը փակեց գուբի մուտքը»: Որին հետևեց, որ թագավորը, արթնանալով «առավոտյան շատ վաղ և հապճեպորեն [գնալով] գուբը» նա հայտնաբերեց, որ այնտեղ հրեշտակ էր եղել և «Դանիելը դուրս բերվեց գուբից և նրա վրա ոչ մի վնաս չգտնվեց»:
Ալֆրեդ Էդերշեյմը ասել է, որ ողջ [Հին Կտակարանը] նպատակ ունի ուղղորդել դեպի Քրիստոսը… Ոչ միայն օրենքն է դաստիարակ… [Նրա] համար ոչ միայն խորհրդանիշներն են, որ նմանություններն են [Նրա], և ոչ էլ մարգարեությունները, որոնք [Նրա] գալստյան կանխատեսումներն են, այլ ողջ Հին Կտակարանի պատմությունը լի է Քրիստոսով… Սրանից հետևում է այն, որ … սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է[ Փրկչին] ճանաչելու բավարար կամ օգտակար միջոց լինել»:
Ձեր դասերի ընթացքում, և նույնիսկ մեր տներում ու ընտանիքներում կհարցնե՞ք խնդրեմ ձեր ուսանողներին և երեխաներին, թե ին՞չ են նրանք սովորում և ինչպե՞ս են այդ դասերը օգնում նրանց հասկանալ և ապավինել Երկնային Հորը և Փրկչին: Եվ հենց դասերի առաջին իսկ օրվանից կարո՞ղ եք խնդրեմ սովորեցնել ձեր ուսանողներին գիտակցաբար մոտենալ այս փայլուն վկայություններին, որոնք այդ ոգեշնչված հեղինակների գիտակցված նպատակներն էին:
Եզրակացություն
Եղբայրներ և քույրեր, սուրբ գրությունները անփոխարինելի դեր ունեն մեր ուսուցման գործում, ինչպես նաև ուսուցման համար մեր նախապատրաստական աշխատանքներում: Հիշեք Նախագահ Ռոմնիի այս նախազգուշացումը:
«Մենք պատասխանատու ենք տալ այն, ինչ ստանում ենք Տիրոջից (սուրբ գրություններից), նրանց, ում ուսուցանում ենք: Երբեմն [հնարավոր է, որ] փորձ անենք տալ նախքան ստանալը»: …
«… [Հնարավոր է, որ մենք ցանկանանք] առաջ շարժվել և քարոզել նախքան Տիրոջը [տալու] հնարավորություն [մեզ] նախապատրաստել»:
Շարունակելով այդ ոգով, թույլ տվեք մի քանի հարց ավելացնել անցյալ տարի Եղբայր Վեբից ստացված հարցերին և խնդրել բոլորիս հաշվի առնել դրանք մեր ուսուցման նախապատրաստական աշխատանքներում:
-
Արդյո՞ք իմ դասի նախապատրաստական աշխատանքը սկսվում է սուրբ գրությունների ուսումնասիրությամբ:
-
Արդյո՞ք բերկրանք եմ ապրում այն սուրբ գրություններից, որոնք դասավանդում եմ այսօր և արդյո՞ք նրանք «մի այրող կրակ են իմ ոսկորներում»:
-
Ես հասկանո՞ւմ եմ, թե մանրամասները, և թե վարդապետությունը, որ ոգեշնչված գրողը ուզում է ես տեսնեն ու հասկանամ:
-
Արդյո՞ք ես քննել եմ մարգարեների խոսքերը, որպեսզի գտնեմ նրանց շեշտադրումը, ներըմբռնումը և վկայությանը սուրբ գրության հատվածի վերաբերյալ:
-
Եվ բոլոր դեպքերում, ես փնտրե՞լ և գտե՞լ եմ այն ուղինները, որով այդ հատվածը վկայում է Փրկչի և Նրա Քավության մասին:
Թող որ խոսքը լինեի երկսայր սրից հատու մեր դասարաններում, քանի որ սուրբ գրությունները բոցավառվում են մեր սրտերում: Թող որ մենք ունենանք վճռականություն՝ տարբերակելու մանրամասնությունները վարդապետություններից, որոնք արժանի են հավատարմության: Եվ թող որ մենք օգնենք մեր ուսանողներին սովորել բացահայտել սուրբ գրությունների գեղեցիկ վկայությունները Երկնային Հոր ծրագրի եւ Նրա Ամենասիրելի Որդու մասին:
Ես իմ վկայությամբ միանում եմ ձեզ, հատկապես Երկնային Հոր սիրո հարցում, որը դրսևորվեց և դարձավ հասանելի Իր Որդու հրաշագործ Քավության միջոցով: Եվ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս հրաշալի Վերականգնման աշխատանքի մասնիկը լինելու նշանակալից արտոնության համար, որը օգնում է Նրա անունը դարձնել«հավերժ հայտնի համայն աշխարհում» Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
© 2015 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. English approval: 6/15. Translation approval: 6/15. Translation of “First Seek to Obtain My Word.” Armenian PD10054335 201.