Միսիայի կոչումներ
Հարցազրույցի հարցեր ապագա միսիոներների համար


Դրսում երկու երեց միսիոներներ ուսուցանում են կամբոջացի մի զույգի կանաչ շենքի hետևում՝ փայտե հարթակի վրա նստած։

Հարցազրույցի հարցեր ապագա միսիոներների համար

Եպիսկոպոսները և ցցի նախագահները հրավիրվում են «մանրակրկիտ, հոգեվիճակը ստուգող և ոգեշնչող հարցազրույցներ անցկացնել» յուրաքանչյուր թեկնածուի հետ՝ օգտագործելով հետևյալ հարցերը (տես Ընդհանուր ձեռնարկ, 24.4.2):

  1. Դուք ունե՞ք հավատք և վկայություն առ Աստված` Հավերժական Հայրը, Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին:

  2. Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի Քավության և որպես ձեր Փրկիչ ու Քավիչ Նրա դերի մասին:

    Խնդրում եմ ձեր վկայությամբ կիսվել ինձ հետ: Հիսուս Քրիստոսի Քավությունն ինչպե՞ս է ազդել ձեր կյանքի վրա:

  3. Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման և Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

    Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ձեր հասկացողությունը և Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունը ինչպե՞ս են խորացրել ձեր հարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ:

  4. Դուք աջակցո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահին` որպես մարգարե, տեսանող ու հայտնող և որպես միակ մարդը Երկրի վրա, որը լիազորված է գործադրել քահանայության բոլոր բանալիները:

    Դուք աջակցո՞ւմ եք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

    Դուք աջակցո՞ւմ եք Եկեղեցու մյուս Բարձրագույն Իշխանություններին և տեղական ղեկավարներին:

  5. Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41

    Ինչո՞ւ է Աստծո առաջ մաքրության ձգտելը ներառում պոռնոգրաֆիայից խուսափելը։

    Ըստ ձեր հասկացողության՝ ի՞նչ է նշանակում ապրել մաքրաբարոյության օրենքով։

    Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել ձեր մտքերով և վարքով։

    Դուք հնազանդվո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքին:

  6. Դուք հետևո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսմունքներին ձեր ընտանիքի անդամների կամ ուրիշների հետ ձեր անձնական կամ հասարակական հարաբերություններում։

  7. Դուք աջակցո՞ւմ կամ առա՞ջ եք տանում որևէ ուսմունք, գործունեություն կամ վարդապետություն, որը հակասում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ընդունված ուսմունքներին, գործունեությանը կամ վարդապետությանը:

  8. Դուք ձգտո՞ւմ եք սուրբ պահել Հանգստության օրը՝ տանը և եկեղեցում, մասնակցել ձեր ժողովներին, պատրաստվել և արժանավորությամբ ընդունել հաղորդությունը, և ապրել ավետարանի օրենքներին ու պատվիրաններին ներդաշնակ կյանքով:

  9. Դուք ձգտո՞ւմ եք ազնիվ լինել ձեր բոլոր գործերում։

  10. Դուք լիարժեք տասանորդ վճարո՞ղ եք:

  11. Ըստ ձեր հասկացողության՝ ի՞նչ է նշանակում ապրել Իմաստության Խոսքով։

    Հնազանդվո՞ւմ եք Իմաստության Խոսքին:

  12. Որպես լիաժամկետ միսիոներ՝ դուք կապրե՞ք մեր քննարկած չափանիշների համաձայն։

  13. (Այս հարցը բաց է թողնվում, երբ հարցազրույց է անցկացվում այն ​​անդամի հետ, որը օժտում չի ստացել)։ Դուք պահո՞ւմ եք ուխտերը, որոնք կապել եք տաճարում։

  14. (Այս հարցը բաց է թողնվում, երբ հարցազրույց է անցկացվում այն ​​անդամի հետ, որը օժտում չի ստացել)։ Դուք պատվո՞ւմ եք հանդերձը կրելու ձեր սուրբ արտոնությունը, ինչպես հրահանգված է նախնական արարողություններում: (Ընթերցեք յուրաքանչյուր անդամի համար ստորև ներառված «Տաճարային հանդերձ կրելը» հայտարարությունը)։

  15. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապաշխարել` ներառելով լուրջ մեղքերի խոստովանությունը քաhանայության իշխանություններին։

    Ձեր կյանքում կա՞ն լուրջ մեղքեր, որոնք պետք է շտկվեն քահանայության իշխանությունների հետ՝ որպես ձեր ապաշխարության գործընթացի մաս։

  16. Որպես միսիոներ՝ ձեզ արժանավոր համարո՞ւմ եք ներկայացնելու Հիսուս Քրիստոսին և Նրա վերականգնված Եկեղեցին:

Տաճարային հանդերձ կրելը

«Սուրբ քահանայության հանդերձը հիշեցնում է մեզ տաճարի վարագույրի մասին, և այդ վարագույրը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին: Երբ հագնում եք ձեր հանդերձը, դուք հագնում եք Հիսուս Քրիստոսի սուրբ խորհրդանիշը: Հանդերձ կրելը Նրան հետևելու ներքին պարտավորվածության արտաքին դրսևորումն է: Հանդերձը նաև հիշեցնում է ձեր տաճարային ուխտերի մասին: Հանդերձը պետք է կրել օր ու գիշեր՝ ամբողջ կյանքում: Երբ այն անհրաժեշտ է հանել այնպիսի գործողությունների ժամանակ, որոնք ողջամտորեն հնարավոր չէ կատարել հագուստը կրելով, ձգտեք կրկին հագնել այն հնարավորինս շուտ: Երբ դուք պահեք ձեր ուխտերը, ներառյալ հանդերձը կրելու սուրբ արտոնությունը, ինչպես հրահանգված է նախնական արարողություններում, ձեզ ավելի շատ հասանելի կլինի Փրկչի ողորմությունը, պաշտպանությունը, ուժը և զորությունը (Ընդհանուր ձեռնարկ, 26.3.3.2

քույր միսիոներները քայլում են Նյու Յորքով
միսիոներական զույգը խոսում է մարդկանց հետ