Սփոփող միություն
Սփոփող միության կողմից աջակցվող փորձառություններ


«Սփոփող միության կողմից աջակցվող փորձառություններ», Սփոփող միության կողմից աջակցվող փորձառություններ (2025)

Սփոփող միության կողմից աջակցվող փորձառություններ

Սփոփող միության նպատակն է օգնել Աստծո զավակներին պատրաստվել վերադառնալու Նրա ներկայություն։ Սփոփող միությունը դա իրականացնում է՝ աջակցելով այնպիսի փորձառությունների, որոնց միջոցով քույրերը կարող են տալ և ստանալ Փրկչի սերն ու օգնությունը։ Երբ քույրերը զգան Նրա սերը, նրանք ցանկություն կունենան զարգացնելու իրենց ուխտի հարաբերությունները Աստծո հետ։ Սփոփող միության կողմից աջակցվող փորձառություններն օգնում են քույրերին իրականացնել այդ կարևոր նպատակը։

Աղոթքով խորհեք, թե ձեր ծխերում և ցցերում ինչ փորձառությունների վրա կենտրոնանալ։ Կից ռեսուրսները կօգնեն ձեզ սովորել ավետարանի այն սկզբունքների մասին, որոնք աջակցում են այս փորձառություններին։ Կարող եք նաև օգտագործել ռեսուրսները, որպեսզի ուսուցանեք քույրերին, թե ինչպես ամրապնդել իրենց կապը Հիսուս Քրիստոսի հետ։

կինը տաճարի մոտ

Ինչպես պատրաստել քույրերին ուխտեր կապել, այդ թվում՝ Տիրոջ տանը

Քույրերը կարող են գտնել զորություն, պաշտպանություն, առաջնորդություն, ուրախություն և խաղաղություն, երբ զարգացնեն ուխտի հարաբերություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։

  • «Deciding When to Receive the Endowment» և «Temple Clothing and Garments», General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 27.2.2, 38.5, Ավետարանի գրադարան

    • Այս բաժինները ներառում են Առաջին Նախագահության հայտարարությունը՝ հանդերձը կրելու վերաբերյալ (տես 38.5.5):

  • Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ․ 2022, 4-11

  • Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Սուրբ քահանայության հանդերձը», Լիահոնա, սեպտ. 2024, 4-9

կանայք ժպտալով քայլում են

Ուսուցանել քույրերին իրենց ուխտի պարտականությունների և Աստծո զորության օրհնությունների մասին

Կանայք, որոնք կապում և պահում են ուխտերը, օգնում են Տիրոջը Նրա փրկության և վեհացման գործում, և Աստծո զորությունը հասանելի է նրանց։

կանայք նստած են տաճարի տարածքում

Երկրպագել տաճարում և մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին

Երբ քույրերը տաճարում երկրպագում և մասնակցում են ընտանեկան պատմության աշխատանքին, նրանք օգնում են միավորել ընտանիքները հավերժության համար և ստանալ Փրկչի Քավության բժշկող օրհնությունները։

կանայք միասին աղոթում են

Սպասավորել Փրկչի ձևով

Երբ քույրերն ապրում են իրենց ուխտերի համաձայն՝ քրիստոսանման ծառայություններ մատուցելով, նրանք օրհնում են ուրիշների կյանքը և ավելի են մոտենում Փրկչին։

  • Responsibilities of Ministering Sisters and Brothers,” General Handbook, 21.1

  • Discussion Guide: How Can I Minister to Others During a Crisis?,” ChurchofJesusChrist.org

  • Քրիստին Մ. Յի, «See the Good in Them» (BYU կանանց համաժողով, մայիսի 2, 2024), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • Ջ. Անեթ Դեննիս, «Ministering as the Savior Would», Liahona, հունիս 2025, 16–19

  • Մերի Ռիչարդս և Ջոել Ռանդալ, « Episode 241: Becoming Christlike by Ministering in His Way, with President Camille N. Johnson and Elder Robert M. Daines» (փոդքաստ), Եկեղեցու լուրեր, մայիսի 20, 2025

կանայք խոսում են միմյանց հետ

Մասնակցել սպասավորության հարցազրույցներին

Սպասավորության հարցազրույցները հնարավորություններ են ծառայելու, սեր և գնահատանք ցուցաբերելու, անդամների կարիքներն ու ուժեղ կողմերը բացահայտելու, աջակցություն և ռեսուրսներ տրամադրելու և յուրաքանչյուր քրոջ մասին հոգ տանելու վերաբերյալ ոգեշնչում ստանալու համար։

  • «Ministering Interviews», General Handbook, 21.3 (տես նաև ներդրված տեսանյութը)

  • Դ. Թոդ Քրիստոֆերսոն և Քամիլ Ն. Ջոնսոն, «Ministering Interviews» Գերագույն համաժողովի ղեկավարների հանդիպում, հոկ. 2024

Նախագահ Քամիլ Ն․ Ջոնսոնը ողջունում է կանանց միջոցառման ժամանակ

Տրամադրել և ստանալ օգնություն

Երբ քույրերը համագործակցեն Հիսուս Քրիստոսի հետ՝ ուրիշներին նյութական և հոգևոր օգնություն ապահովելու համար, նրանք իրենց սեփական սփոփանքը կգտնեն Նրա մեջ։

կինը խաղում է երեխայի հետ

Ամենօրյա արդար ջանքերը կապել ուխտերի հետ

Երբ քույրերը հավատք են գործադրում և ամեն օր ապրում իրենց ուխտերի համաձայն, նրանց կյանքում հասանելի է դառնում Աստծո բժշկող և ուժ տվող զորությունը։

կանայք խոսում են եկեղեցում

Խորհրդակցել Սփոփող միության կիրակնօրյա ժողովներում

Երբ քույրերը միասին խորհրդակցում են խնդիրների, կարիքների և հնարավորությունների մասին, կենտրոնանալով Փրկչի վրա, նրանք կարող են հայտնություն ստանալ, կառուցել միասնություն և պատկանելության զգացում ունենալ Սփոփող միությունում։

կանայք ժպտում են

Ծրագրել Սփոփող միության քրիստոսակենտրոն միջոցառումներ

Միջոցառումները պետք է ամրապնդեն ուխտեր կապելու և պահելու քույրերի ցանկությունը և ընձեռեն հավաքվելու և միասին ծառայելու հնարավորություններ:

  • Activities,” General Handbook, 9.2.1.3

  • JustServe Community Service Guidebook

միասին ուսումնասիրող ընտանիքը

Ավետարանի տնակենտրոն ուսուցման և ուսումնասիրության խրախուսում

Ավետարանի տնային ուսումնասիրությունը և ուսուցումը օգնում են քույրերին ամրապնդել իրենց և իրենց ընտանիքի անդամների վկայությունները։

կինը կարդում է սուրբ գրությունները

Մասնակցություն անհատական երկրպագությանը

Երբ քույրերը սովորում և ապրում են ավետարանով, նրանց ուխտի հարաբերությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ խորանում է։

կանայք միասին կարդում են սուրբ գրություններ

Կիսվել ավետարանով

Բոլոր քույրերն ունեն պատասխանատվություն` կիսվելու ավետարանով, զորացնելու նոր անդամներին և օգնելու նրանց, ովքեր քիչ ակտիվ են։

  • Inviting All to Receive the Gospel,” General Handbook, 9.2.3

կանայք եկեղեցում

Օգնել երիտասարդ կանանց պատրաստվել մասնակցելու Սփոփող միության դասերին և միջոցառումներին

Երբ դուք օգնեք երիտասարդ կանանց առաջադիմել դեպի Սփոփող միություն, նրանք կամրապնդվեն, երբ շարունակեն ուխտի ուղիով։

  • Helping Young Women Prepare to Participate in Relief Society,” General Handbook, 9.4

  • Helping Young Women Prepare to Join Relief Society,” General Handbook, 11.4

կանայք խոսում են միմյանց հետ

Քննարկումներ ծխի չափահաս անդամների հետ

Երբ դուք հոգևորապես պատրաստվեք հանդիպել և խորհրդակցել անդամների հետ, Տերը կօրհնի ձեզ անհրաժեշտ ոգեշնչումով։

  • Responsibilities,” General Handbook, 9.3.2.2 (տես նաև ներդրված տեսանյութը)

  • «Հոգ տանել կարիքավորների մասին», Ավետարանի գրադարան

    • Աղբյուրներ խորհրդատվության, կյանքի օգնության, ինքնապահովման, նյութական պատրաստվածության և կախվածությունից ազատվելու համար։

կանայք պատրաստում են

Օգնել անդամներին դառնալ ինքնապահով

Դուք կարող եք օրհնել անդամներին՝ օգնելով նրանց զարգացնել հոգևոր, ֆիզիկական և էմոցիոնալ ինքնապահովում։