Doctrine and Covenants 2025
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը․ «Աստվածայնության զորությունը»․ Վարդապետություն և Ուխտեր 84


«Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը․ «Աստվածայնության զորությունը»․ Վարդապետություն և Ուխտեր 84», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 84», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Ջոզեֆ Սմիթը ստանում է Մելքիսեդեկյան Քահանայությունը

Դրվագ՝ «Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը», Լիզ Լեմոն Սվինդլ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը․ «Աստվածայնության զորությունը»

Վարդապետություն և Ուխտեր 84

1829թ.-ից ի վեր, երբ վերականգնվեց քահանայությունը, վաղ օրերի Սրբերը օրհնված էին այդ սուրբ զորությամբ: Նրանք մկրտվում էին, հաստատվում և կանչվում էին ծառայելու՝ ինչպես մենք այսօր: Բայց քահանայության զորությունից օգտվելու հնարավորություն ունենալը նույնը չէ, ինչ այն լիովին հասկանալը, իսկ Աստված ուներ ավելին, և Նա ցանկանում էր, որ Իր Սրբերը հասկանան, հատկապես տաճարային արարողությունների գալիք վերականգնումը: 1832թ.-ի հայտնությունը քահանայության վերաբերյալ, այժմ՝ Վարդապետություն և Ուխտեր 84-ը, ընդարձակեց Սրբերի հասկացողությունն այն մասին, թե իրականում ինչ է քահանայությունը: Եվ այն կարող է նույնը անել մեզ համար այսօր: Ի վերջո, շատ բան կա սովորելու աստվածային զորության մասին, որը կրում է «Աստծո գիտության բանալիները», որը բացահայտում է «աստվածայնության զորությունը», և այն պատրաստում է մեզ «տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել» (հատվածներ 19–22):

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 84․17-32

սեմինարիայի պատկերակ
Ինձ հասանելի է Աստծո քահանայության զորությունն ու օրհնությունները

Երբ հիշում եք քահանայություն, բառը, ինչի՞ մասին եք մտածում: Ինչպե՞ս է Աստծո քահանայության զորությունն փոխում ձեր կյանքը:

Այս հարցերի շուրջ խորհելուց հետո դուք կարող եք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 84.17–32 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Աստված ցանկանում, որ դուք իմանաք Իր քահանայության զորության մասին: Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել այս հատվածները՝ ինչ-որ մեկին քահանայությունը և դրա նպատակները նկարագրելու համար:

Մի բան, որ դուք կգտնեք, այն է, որ քահանայության արարողությունների միջոցով «բացահայտվում է աստվածայնության զորությունը» (տես հատվածներ 19–21): Միգուցե դուք կարող եք թվարկել քահանայության արարողությունները, որոնց մասնակցել եք Ընդհանուր ձեռնարկ, 18.1, 18.2, թվարկվածները կարող են օգնել)։ Ինչպե՞ս են այս արարողությունները և դրա հետ կապված ուխտերը Աստծո զորությունը բերել ձեր կյանք: Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը առանց նրանց:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է. «Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, որն Աստծո հետ ուխտ է կապում և պահում այդ ուխտերը, և արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, նրանց ուղղակիորեն մատչելի է Աստծո զորությունը» («Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյ. 2019, 77)։ Կարող եք ուսումնասիրել նախագահ Նելսոնի ուղերձը՝ փնտրելով ուղիներ, որոնցով կարող եք «Փրկչի զորությունը հրավիրել [ձեր] կյանք»։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 25․10, 13, 15, 121․34–37, 41–46, Թեմաներ և հարցեր, «Քահանայություն», «Ջոզեֆ Սմիթի ուսմունքները քաhանայության, տաճարների և կանանց մասին», Ավետարանի գրադարան, Ընդհանուր ձեռնարկ, 3.6, Ավետարանի գրադարան։

Վարդապետություն և Ուխտեր 84․31-44

Քահանայությունը ձեռք է բերվում երդումով և ուխտով:

Քահանայության երդումն ու ուխտը (տես Վարդապետություն և Ուխտեր 84․31-44) հատուկ կիրառում ունի Երկնային Հոր այն որդիների համար, ովքեր կարգվել են քահանայության պաշտոնում, սակայն այս հատվածներում խոստացված օրհնություններից շատերը հասանելի են Աստծո բոլոր զավակներին: Որո՞նք են այս խոստումները, և ի՞նչ է Աստված խնդրում մեզանից՝ դրանք ստանալու համար:

Երեց Փոլ Բ. Փայփերը ուսուցանել է. «Հետաքրքիր է, որ քահանայության երդման և ուխտի մեջ [Վարդապետություն և Ուխտեր 84.31-44], Տերն օգտագործում է ստանալ և ընդունել բայերը: Նա չի օգտագործում կարգել բայը: Տաճարում է, որ տղամարդիկ ու կանայք միասին ստանում և ընդունում են Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունների օրհնություններն ու զորությունը» (“Revealed Realities of Mortality,” Ensign, Jan. 2016, 21):

Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 84.31-44-ը, խորհեք, թե ինչ կարող է նշանակել քահանայություն «ստանալ» և «ընդունել»: Ինչո՞վ է սա տարբերվում քահանայության պաշտոնի կարգվելուց: Ուրիշ ի՞նչ է Տերը հրավիրում ձեզ ստանալ այս հատվածներում: Ինչպե՞ս եք դա անում:

Ի՞նչ եք գտնում, որը ոգեշնչում է ձեզ ավելի հավատարիմ դառնալ Փրկիչի, Նրա Հոր, Նրա ծառաների և Նրա քահանայության զորությունն ընդունելիս։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․36-46։

Վարդապետություն և Ուխտեր 84․43-61

Աստծո խոսքով ապրելը լույս և ճշմարտություն է բերում իմ կյանք

Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 84.43–61-ում, որն օգնում է ձեզ հասկանալ, թե դուք ինչու պետք է մշտապես ուսումնասիրեք Աստծո խոսքը: Նշեք հակադրությունը լույսի և խավարի միջև հետևյալ հատվածներում. Ինչպե՞ս է «ուշք դարձնե[լը] հավերժական կյանքի խոսքերին» ձեր կյանք բերել լույս, ճշմարտություն և «Հիսուս Քրիստոսի Հոգին» (հատվածներ 4345

Տես նաև 2 Նեփի 32․3։

Համեմատեք ավետարանի սկզբունքները ծանոթ բաների հետ: Կարո՞ղ եք մտածել որևէ համանմանության մասին, որը կլուսաբանի 43–44 հատվածների ճշմարտությունները: Օրինակ, ինչպե՞ս է բաղադրատոմսի բոլոր քայլերին հետևելը նման «Աստծո ամեն մի խոսքով» ապրելուն:

կինը ընթերցում է սուրբ գրությունները

«Ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին»։

Վարդապետություն և Ուխտեր 84․62-91

Տերը ինձ հետ կլինի, երբ ես Նրա ծառայության մեջ եմ

Երբ կարդաք այս հատվածները, կարող եք նշել այն եղանակները, որով Տերը կաջակցի Իր ծառաներին: Այս խոստումներն ինչպե՞ս կարող են առնչվել այն աշխատանքին, որը Նա է խնդրել ձեզ կատարել: Օրինակ, հատված 88-ում տրված խոստումներն ինչպե՞ս են իրականացել ձեր կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 84․106-110

Յուրաքանչյուր ոք կարող է նպաստել Աստծո գործին:

Ի՞նչ եք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչպես է Տերն իրականացնում Իր աշխատանքը: Ի՞նչ խորհուրդներ և օրհնություններ եք գտնում: Դուք կարող եք նաև մտածել այն մասին, թե ինչպես եք «շենացել ողջ հեզությամբ», երբ ծառայել եք մեկի հետ, ով «հոգով ուժեղ էր», ներառյալ ձեր ընտանիքի մարդկիկ:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 02

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 84․4–5

Տաճարային արարողություններն օգնում են ինձ պատրաստվել՝ կրկին ապրելու Երկնային Հոր հետ:

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին անհամբեր սպասել տաճար գնալուն, դուք կարող եք գլուխկոտրուկ ստեղծել տաճարի նկարից: Յուրաքանչյուր կտորի հետևի մասում դուք կարող եք գրել մի բան, որը մենք անում ենք տաճարում, օրինակ՝ մկրտվել նախնիների համար, կնքվել մեր ընտանիքներով և ուխտեր կապել Աստծո հետ: Ձեր երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.5 հատվածը, և խնդրեք նրանց տեսնել, թե Տերն ինչ պատվիրեց սրբերին կառուցել: Երբ դուք և ձեր երեխաները հավաքեք գլուխկոտրուկը, կիսվեք միմյանց հետ այն բաներով, որ մենք կարող ենք անել՝ տաճար գնալուն պատրաստվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 84․19-22

Ես կարող եմ ստանալ Երկնային Հոր զորությունը քահանայության արարողությունների միջոցով

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է արարողությունը, կարող եք նրանց հետ նայել քահանայության մի քանի արարողությունների նկարները, ինչպիսիք են Ավետարանի պատկերագիրքը, հ. 103–8, կամ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը: Խնդրեք նրանց նկարագրել, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում: Այնուհետև միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․19-22 հատվածները: Ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ մենք ստանանք այս արարողությունները: Ասացեք ձեր երեխաներին, թե ինչպես եք զգացել Աստծո զորությունը՝ ի շնորհիվ ձեր ստացած արարողությունների և ձեր կապած ուխտերի: (Տես նաև «Քահանայության զորությունը, իշխանությունը և բանալիները» հավելված Ա կամ հավելված Բ:)

Young Couple Going to the Temple; GAK 609; GAB 120; Primary manual 2-32; Doctrine and Covenants 131:1-3; 132:4-7, 19-20
երեխաներն ընդունում են հաղորդությունը

Վարդապետություն և Ուխտեր 84․77

Ես Հիսուսի ընկերն եմ, երբ հետևում եմ Նրան

  • Միասին Վարդապետություն և Ուխտեր 84.77 հատվածը կարդալուց հետո ձեր երեխաներին հարցրեք, թե ինչ է նշանակում լինել ընկեր: Դուք կարող եք խոսել ձեր ունեցած լավ ընկերների մասին: Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տալիս մեզ, որ ցանկանում է, որ մենք Իր ընկերները լինենք: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք նույնպես դա ենք ուզում։ «I’m Trying to Be like Jesus, (Children’s Songbook, 78–79) նման երգը կարող է նպաստել այս զրույցին:

Վարդապետություն և Ուխտեր 84․88

Երկնային Հայրը օգնում է Իր ծառաներին

  • Ձեր երեխաները գուցե ցանկանան լսել, թե ինչպես են միսիոներներն օգնել ձեզ, ձեր ընտանիքին կամ ձեր նախնիներին ընդունելու ավետարանը: Այնուհետև դուք կարող եք կարդալ հատուկ խոստման մասին, որը Տերը տվել է միսիոներներին Վարդապետություն և Ուխտեր 84.88 հատվածում: Ձեր երեխաները կարող են մտածել այս հատվածին համապատասխան գործողությունների մասին: Կարող եք կիսվել ձեր փորձով այն մասին, երբ դուք ծառայել եք Տիրոջը և զգացել, որ Նա ձեզ հետ է, ինչպես նկարագրված է հատված 88-ում: Կարող եք նաև օգնել ձեր երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով նրանք կարող են միսիոներներ լինել մեր օրերում։ Վկայեք, որ Երկնային Հայրն օգնում է մեզ, որ իմանանք, թե ինչ պետք է ասենք, երբ ուրիշների հետ խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

տաճարը մայրամուտին

Հռոմի տաճարը (Իտալիա)

գործնական աշխատանքի էջ երեխաների համար