2014
Երեմիա
Հոկտեմբեր 2014


Հին կտակարանի մարգարեներ

Երեմիա

«Երեմիան ապրում էր դժվարին ժամանակներում և բարդ վայրում, սակայն Տերը թույլ տվեց նրան տեսնելու «հույսի ժամանակաշրջան Իսրայելի վերջին օրերի հավաքման ընթացքում»»:1 Լինդա Ք. Բըրթըն, Սփոփող Միության գերագույն նախագահ

Composite photo's of a scroll on fire, colored paper, and a illustration of Jeremiah of the Old Testament.

Լուսանկարը՝ dimdimich/iStock/Thinkstock; Երեմիա, by Walter Rane © IRI

Ես Քեղկիայի որդին եմ, ով քահանա է Անաթովթում, որը գտնվում է Երուսաղեմի մոտ: Իմ երիտասարդության տարիներին «Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել»:

Ես անպատրաստ զգացի այս կոչմանը և ասացի. «Ահա ես խօսէլ չգիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ»:

Տերն ասաց. «Մի ասիր թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. Եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր:

Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ»: Ապա Տերը «դպավ իմ բերանին» և խոսքեր դրեց դրա մեջ:2

Ես մարգարեացա Երուսաղեմում 40 տարի՝ Ք.ա. 626-586թթ., Հովսիայի, Հովակիմի և Սեդեկիայի թագավորության ընթացքում:3 Ես Մորմոնի Գրքի մարգարե Լեքիի ժամանակակիցն եմ եղել: Մենք երկուսս էլ մեղադրել ենք Երուսաղեմի մարդկանց ամբարշտության համար և մարգարեացել այդ մեծ քաղաքի կործանման մասին:4

Տերը պատվիրեց ինձ գրի առնել իմ մարգարեությունները «մի տոմսի»5 վրա: Երբ Հովակիմ թագավորը լսեց մարգարեությունները, նա այրեց տոմսը: Տերը պատվիրեց ինձ մարգարեությունները կրկին գրել և շատ ավելին ավելացնել դրանց վրա:6

Ես շարունակ հանդիպում էի հակառակությունների, երբ քարոզում էի Տիրոջ խոսքը: Փասուրը՝ իշխանավոր վերակացուի որդին, զարկեց ինձ և դրեց կոճղում: Ամբոխը ցանկանում էր սպանել ինձ իմ քարոզելու համար: Ես ժողովրդականություն չվայելող մարգարե էի, ում հաճախ նետում էին զնդաններն ու բանտերը: Ես ապրել եմ իսկապես մեծ ամբարշտության ժամանակաշրջանում:7

Սակայն, անկախ այն բանից, որ ես ապրում էի դժվարությունների մեջ, Տերը թույլ տվեց ինձ նախապես տեսնել, որ իսրայելացիները կհավաքվեն վերջին օրը, որ Տերը կգրի Իր օրենքը «նրանց սրտերում» և որ Նա Սիոն կբերի «քաղաքից մեկին, եւ ազգատոհմից՝ երկուսին»:8

Երբ ես շարունակեցի քարոզել Տիրոջ խոսքը, նույնիսկ երբ դժվար էր դա անել, ես սովորեցի, որ ավետարանի հանդեպ ներքին նվիրվածությունը խաղաղություն է բերում: Երբ մենք անձնական շփում ենք զարգացնում Տիրոջ հետ, մենք բոլորս էլ կարող ենք հույս ունենալ փորձությունների և դժվարությունների մեջ:

Հղումներ

  1. Լինդա Ք. Բըրթըն, «Արդյո՞ք մեր սրտերում գրված է հավատքն առ Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, նոյ. 2012, 111:

  2. Տես Երեմիա Ա.1–9:

  3. Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Երեմիա», scriptures.lds.org:

  4. Տես Երեմիա Զ, 1 Նեփի 1.13, 18–20:

  5. Երեմիա ԼԶ.2:

  6. Տես Երեմիա ԼԶ.23–32:

  7. Տես Երեմիա Ի.2, ԻԶ.8, ԼԸ.6:

  8. Երեմիա ԼԱ 33, Գ.14: