2014
Մեր էջը
Հոկտեմբեր 2014


Մեր էջը

Մի օր, մկրտվելուց քիչ առաջ, ես տատիկիս տանն էի, երբ նա գնաց նկուղ ինչ որ բան վերցնելու: Նա սայթաքեց և վայր ընկավ և չկարողացավ վեր կենալ: Նա կանչեց ինձ, բայց ես հեռուստացույց էի նայում և չլսեցի նրա կանչը: Մոտ 10 րոպե հետո ես ցածրաձայն լսեցի անունս «Թոմ»: Գնացի նրան որոնելու և նրան հատակին պառկած գտա: Ես բավականաչափ ուժեղ չէի նրան բարձրացնելու համար, այսպիսով վազեցի հարևանի տուն: Նա եկավ և օգնեց տատիկին ոտքի կանգնել:

Տատիկն ասաց ինձ.«Թոմ, դա Սուրբ Հոգին էր, որ դու լսեցիր: Ես քեզանից շատ հեռու էի, որպեսզի ինձ լսեիր»:

Ես գիտեի, որ դա Սուրբ Հոգին էր, ով շշնջաց ինձ: Այժմ ես մկրտված եմ և ուրախ եմ ունենալով Սուրբ Հոգու պարգևը:

Թոմ Ռ., 8 տարեկան, Գերմանիա

Ես Եկեղեցի եմ գնում իմ ընտանիքի հետ և սովորում Հիսուս Քրիստոսի մասին: Տանը ես սիրում եմ կարդալ և սովորել սուրբգրքյան պատմություններ, երգել օրհներգեր և խաղալ խաղեր ընտանեկան երեկոյի ընթացքում: Հիսուս Քրիստոսի ավետարանն օրհնում է իմ ընտանիքը և այն ինձ օգնում է երջանիկ զգալ: Ես առաջարկել եմ Մորմոնի Գիրքը երեք ուսուցիչների իմ դպրոցում և իմ լավագույն ընկերոջ՝ Միգելի ընտանիքին:

Մարթիմ Փ., 6 տարեկան, Պորտուգալիա