Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի ուղերձ, փետրվար 2026
Ցանկանո՞ւմ եք ավելի երջանիկ լինել․ Փորձեք երախտագիտություն հայտնել
Երբ ձեր կյանքը լի է փոփոխություններով, երախտագիտությունը կարող է օգնել ձեզ կենտրոնանալ դրականի վրա և լավատես մնալ։
Նկարները՝ Մագի Ստիվենսոնի
«Դուք այնքան երջանիկ կլինեք, որքան երախտապարտ եք»։
Ինչպես Յոթանասունից երեց Գարի Բ. Սաբինի այս մեջբերումն է հուշում, ձեր երջանիկ լինելը ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան երախտապարտ եք։ Դա տրամաբանական է. երբ դուք շնորհակալ եք, կենտրոնանում եք դրական բաների վրա, այլ ոչ թե բացասական բաների։
Այնուամենայնիվ, կյանքը միշտ չէ, որ ընթանում է ըստ նախատեսվածի։ Անսպասելի փոփոխությունները կարող են ձեզ ավելի շատ տխուր կամ հիասթափված դարձնել և սթրեսի ենթարկել, քան ուրախացնել։ Բայց երբ ամեն ինչ դժվար է, երախտագիտություն հայտնելը կօգնի ձեզ հույսը չկորցնել։ Փորձեք այս երեք եղանակները՝ ավելի շատ երախտագիտություն ունենալու համար։
1. Փորձեք տեսնել լավը
Հաճախ ամենադժվար պահը երախտապարտ լինելու համար այն է, երբ զգում եք, որ ինչ-որ բան պակասում է։ Բայց ի՞նչ օրհնություններ կարող եք չնկատել՝ կենտրոնանալով չունեցածի վրա, այլ ոչ թե ունեցածի վրա։
Երբ դուք փորձեք լավը տեսնել ձեր կյանքում, ժամանակի ընթացքում դա ավելի հեշտ կլինի։
2. Երախտագիտություն հայտնեք նվիրողին
Երբ հաշվում եք ձեր օրհնությունները, մի մոռացեք, թե որտեղից են դրանք գալիս։
Երկնային Հորը Նրա պարգևների, այդ թվում՝ Որդու պարգևի համար շնորհակալություն հայտնելը կարող է խորացնել ձեր սերն ու հավատը առ Նա։ Նախագահ Դ. Թոդ Քրիստոֆերսոնը՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, նույնպես բացատրեց. «Աստծո հանդեպ երախտագիտություն զգալն ու հայտնելն իրականում … ներարկում է երկրպագությունը ուրախ նորոգության զգացումով»՝ պարգևելով ձեզ ուրախություն և ուժ և օգնելով, որ ձեր վկայությունը մնա անսասան։
3. Կենտրոնացեք Երկնային Հոր ծրագրի վրա
Ակնհայտ է, որ երախտագիտություն ունենալը չի նշանակում անտեսել կյանքի դժվարությունները կամ միշտ երջանիկ զգալ։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսը զգաց և ընդունեց ցավը (տես Ալմա 7․11, Վարդապետություն և Ուխտեր 19․18–19): Տխրությունը մահկանացու կյանքի բնական մասն է կազմում։
Բայց անկախ ամեն ինչից, մեկ բան երբեք չի փոխվում՝ Երկնային Հոր ողորմության ծրագիրը։ Կյանքում ձեր կրած ողջ տխրությունն ու ցավը կշտկվի Հիսուս Քրիստոսի և Նրա քավության շնորհիվ (տես Հայտնություն 21․4):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն բացատրել է. «Նեղության ժամանակ երախտապարտ լինելը չի նշանակում, որ մենք գոհ ենք մեր հանգամանքներից: Դա իրապես նշանակում է, որ հավատքի աչքերով մենք նայում ենք մեր այսօրվա մարտահրավերներից այն կողմ»:
© 2026 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly For the Strength of Youth Message, February 2026-ի թարգմանությունը։ Armenian. 19935 201