Ընկեր
Սուրբ Զատիկը
Ապրիլ 2026 Ընկեր


«Սուրբ Զատիկը», Ընկեր, ապրիլ 2026, 46–48։

Ամենամսյա Ընկեր ամսագրի ուղերձ, ապրիլ 2021 թվական

Սուրբ Զատիկը

Նկար՝ Մովսեսն ու Ահարոնը խոսում են Փարավոնի հետ

Մովսեսը գնաց փարավոնի մոտ և խնդրեց նրան ազատ արձակել իսրայելացի ստրուկներին։ Փարավոնը հրաժարվեց։ Տերը պատուհասներ ուղարկեց Եգիպտոսին, բայց Փարավոնը կրկին մերժեց։

Նկար՝ Մովսեսը խոսում է ժողովրդի հետ

Տերն ասաց, որ կուղարկի վերջին պատուհասը։ Եգիպտոսի յուրաքանչյուր ընտանիքի առաջնեկ երեխան կմահանար։ Բայց եթե իսրայելացիները հետևեին Իր հրահանգներին, հարվածը պիտի անցներ նրանց վրայով:

Նկար՝ երեխաները դիտում են, թե ինչպես է մարդը ներկում դռան շրջանակը

Տերը իսրայելացիներին ասաց, որ զոհաբերեն անարատ արու գառ և գառան արյունով ներկեն իրենց դռների վերին հատվածը։

Նկար՝ Փարավոնը սգում է իր որդու մահը

Պատուհասը եկավ։ Եգիպտոսի բոլոր առաջնեկները մահացան, այդ թվում՝ փարավոնի որդին։ Բայց Իսրայելի առաջնեկները փրկվեցին, քանի որ հնազանդվեցին Տիրոջը։

Նկար՝ զայրացած Փարավոնը զորք է ուղարկում

Փարավոնը Մովսեսին և իսրայելացիներին ասաց, որ հեռանան Եգիպտոսից։ Բայց փարավոնը զայրացած էր։ Նա և իր բանակը հետապնդեցին նրանց։

Նկար՝ զորքը հետապնդում է իսրայելացիներին

Իսրայելացիները ճամբար խփեցին Կարմիր ծովի մոտ: Երբ իսրայելացիները տեսան, որ եգիպտացիները գալիս են, վախեցան: Մովսեսն ասաց, որ Տերը կպաշտպանի նրանց։

Նկար՝ Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը

Մովսեսը բարձրացրեց գավազանը, և Տերը կիսեց ծովը: Իսրայելացիները անցան չոր հողի վրայով։

Նկար՝ Կարմիր ծովը թափվում է եգիպտական զորքի վրա

Երբ իսրայէլացիները ապահով հասան ծովի մյուս կողմը, ջուրը վերադարձավ իր տեղը և խորտակեց բանակը։ Իսրայելացիները վերջապես ազատ էին:

Գունավորելու էջ

Հիսուս Քրիստոսը հարություն առավ ինձ համար

Գունավորելու էջ PDF՝ Փրկչի դատարկ գերեզմանը

Նկարները՝ Օդրի Դեյի Կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար։

Ի՞նչ կարող եք անել Հիսուս Քրիստոսին հիշելու համար այս Սուրբ Զատիկի տոնին և ամբողջ տարվա ընթացքում։