Ընկեր
Նոյը և տապանը
Փետրվար 2026 Ընկեր


«Նոյը և տապանը», Ընկեր, փետրվար 2026, 46–48։

Ամենամսյա Ընկեր ամսագրի ուղերձ, փետրվար 2026

Նոյը և տապանը

Նկար՝ Նոյը և նրա ընտանիքը արածեցնում են ոչխարներին

Նոյը և իր ընտանիքը հնազանդվեցին Տիրոջը։ Մնացած բոլորը մեղսավորներ էին: Տերը զգուշացրեց Նոյին, որ ջրհեղեղը ծածկելու է երկիրը, եթե մարդիկ չապաշխարեն։

Նոյը քարոզում է

Նոյն ասաց մարդկանց, որ Տերը սիրում է նրանց և ցանկանում է, որ նրանք ապաշխարեն և հավատան Հիսուս Քրիստոսին: Նրանք չէին լսում:

Նոյը և նրա ընտանիքը կառուցում են տապանը

Տերը Նոյին պատվիրեց տապան կոչվող մեծ նավ կառուցել: Տապանը պետք է փրկեր Նոյի ընտանիքին ջրհեղեղից:

Կենդանիները մտնում են տապանը

Նոյի ընտանիքն ուտելիք բերեց տապան: Տերը առնվազն երկուական կենդանի ուղարկեց Նոյի մոտ, որ նրանց տապանի մեջ դներ: Ապա սկսեց անձրևել։

Տապանն օվկիանոսի վրա

40 օր և 40 գիշեր անձրև էր գալիս։ Ջրհեղեղը ծածկեց երկիրը, ճիշտ ինչպես Տերն էր զգուշացրել։

Նոյը և նրա ընտանիքը տապանի ներսում

Տապանում գտնվող Նոյի ընտանիքն ու բոլոր կենդանիներն անվնաս լողում էին ջրի վրա:

Նոյի ընտանիքը և կենդանիները կանգնած են ցամաքի վրա և նայում են ծիածանին

Երբ ջրհեղեղն ավարտվեց, տապանը հանգրվանեց ցամաքի վրա: Նոյը և նրա ընտանիքը շնորհակալություն հայտնեցին Տիրոջը՝ իրենց պաշտպանելու համար։ Տերը խոստացավ այլևս երբեք ջրհեղեղ չուղարկել երկրի վրա: Նա ծիածան ուղարկեց՝ որպես հիշեցում Իր խոստումի մասին։

Գունավորելու էջ

Տիրոջ մարգարեին հետևելը կօրհնի ինձ

Էջ PDF

Նկարը՝ Օդրի Դեյի

Ի՞նչ կարող եք անել՝ մարգարեին հետևելու համար: