«Լիբերթիի բանտը», Ընկեր, օգոստոս 2025, 26-28։
Ամենամսյա Ընկեր ամսագրի ուղերձ, օգոստոս 2025
Լիբերթիի բանտը
Միսսուրիում շատ մարդիկ չէին սիրում Սրբերին։ Նահանգապետը զինվորներ ուղարկեց նրանց հեռացնելու համար։
Զինվորները ձերբակալեցին Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին։ Մի գիշեր պահակները ծիծաղում էին Սրբերին արած իրենց վատ արարքները պատմելով։
Ջոզեֆը վեր կացավ և գոռաց՝ «Լռությո՛ւն»։ Նա խոսեց Աստծո զորությամբ։ Պահակները ներողություն խնդրեցին և դադարեցին խոսել։
Ավելի ուշ Ջոզեֆին և նրա ընկերներին բանտարկեցին Լիբերթի քաղաքում։ Բանտում ցուրտ էր, այն փոքր էր և մութ։ Նրանք միայն կեղտոտ ծղոտներ ունեին քնելու համար։ Նրանց տրվող ուտելիքը նրանց հիվանդացնում էր։
Ջոզեֆն անհանգստանում էր Սրբերի համար։ Բայց նա ոչինչ չէր կարող անել նրանց օգնելու համար։
Ջոզեֆը շատ էր աղոթում։ Նա հարցրեց, թե արդյո՞ք Աստված մոռացել է իրեն և Եկեղեցու անդամներին։
Աստված պատասխանեց Ջոզեֆի աղոթքին: Նա ասաց. «Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն»։ Աստված ասաց Ջոզեֆին, որ իր դժվարությունները հավերժ չեն տևի, և դրանք նրա օգտի համար կլինեն։ Նա խոստացավ, որ Ջոզեֆի հետ կլինի «հավիտյանս հավիտենից» (Վարդապետություն և Ուխտեր 121․7, 46)։
Գունավորելու էջ
Ես կարող եմ լույս լինել ուրիշների համար
Նկարը՝ Քորի Էգբերտի
Ինչպե՞ս եք դուք լավ օրինակ ծառայում ուրիշների համար։
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, August 2025 -ի թարգմանությունը։ Armenian. 19642 201