2025
Կիրթլենդի տաճարի կառուցումը
Հունիս 2025


Ամենամսյա Ընկեր ուղերձ, հունիս 2025

Կիրթլենդի տաճարի կառուցումը

Ջոզեֆ Սմիթը և մյուսները նայում են անմշակ հողատարածքին

Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ ժամանակն է տաճար կառուցել Կիրթլենդում (Օհայո, ԱՄՆ): Դա կլինի մի հատուկ վայր, որտեղ Տերը կայցելի Իր ժողովրդին և խոստումներ կտա նրանց:

Մարդիկ սկսում են կառուցել Կիրթլենդի տաճարը

Սրբերը սկսեցին կառուցել տաճարը։ Դա մեծ ծախսեր և մեծ աշխատանք էր պահանջում: Բայց նրանք ոգևորված էին Տիրոջ օրհնությունները ստանալու համար:

Մարդը աղոթում է և մոտակայքում աշխատողներ կան

Մինչ Սրբերը աշխատում էին տաճարի վրա, գումարը սկսեց չբավարարել։ Նրանք աղոթեցին Աստծուն օգնության համար։

Կառքում գտնվող կինը նայում է Կիրթլենդի անավարտ տաճարին

Քերոլայն Թիփեց անունով մի կին և նրա ընտանիքը մեծ գումարներ էին խնայել։ Թույլ տրվեց, որ Եկեղեցին պարտքով գումար վերցնի՝ տաճարը կառուցելու համար:

Երեխաները զամբյուղներում ապակի են հավաքում մասնակիորեն կառուցված Կիրթլենդ տաճարի դիմաց

Սրբերը տքնաջանորեն աշխատում էին։ Ոմանք քարերով լի սայլեր էին վարում դեպի տաճար։ Մյուսները հագուստ և սնունդ էին պատրաստում աշխատողների համար։

Երեխաները կոտրված ապակու կտորներ էին հավաքում, որպեսզի մանրացնեն և տաճարի պատերի վրա լցնեն, որ արևի լույսի տակ դրանք շողան ու փայլեն։

Մարդիկ նայում են ավարտված Կիրթլենդի տաճարին

Շուտով տաճարը պատրաստ էր։ Սրբերը ոգևորված էին, որ Տիրոջ տուն էին մտնելու, որպեսզի ստանան այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել էր իրենց։

Գունավորելու էջ

Տերը գիտի, թե ես ով եմ և սիրում է ինձ

Alt text

Նկարը՝ Քորի Էգբերտի

Նկարեք ձեր դեմքը օվալի մեջ: Ինչպե՞ս եք իմանում, որ Հիսուս Քրիստոսը սիրում է ձեզ։