«Լյուսին գտնում է ճշմարտությունը», Ընկեր, ապրիլ 2025, 26-28։
Ամենամսյա Ընկեր ուղերձ, ապրիլ 2025
Լյուսին գտնում է ճշմարտությունը
Մի օր 15-ամյա Լյուսի Մորլին օգնում էր իր հարևանուհի Էբիգեյլ Դենիելսին գործվածք հյուսել։ Մինչ նրանք աշխատում էին, երեք միսիոներներ թակեցին դուռը։ Նրանք ասացին, որ Հիսուս Քրիստոսն ուղարկել է իրենց՝ կիսվելու ուղերձով:
Տղամարդիկ Էբիգեյլին և Լյուսիին ասացին, որ Հիսուսը կանչել էր Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե: Նրանք նաև պատմեցին Մորմոնի Գրքի մասին:
Լյուսին զարմացավ, երբ Էբիգեյլը բարկացավ։ Նա ստիպեց միսիոներներին հեռանալ:
Լյուսին գիտեր, որ միսիոներներն Աստծո ծառաներն են: Նա ասաց նրանց, որ ճանապարհին այցելեն իր ընտանիքին:
Նրանք գնացին Մորլիների տուն։ Լյուսիի ծնողները հրավիրեցին միսիոներներին՝ ուսուցանելու իրենց և իրենց ընկերներին:
Այդ գիշեր 17 հոգի մկրտվեցին։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ևս 50 մարդ լսեցին միսիոներներին և մկրտվեցին: Անգամ Լյուսիի ընկերուհի Էբիգեյլը փոխեց իր կարծիքը: Նա և իր ամուսինը, Լյուսիի և նրա ընտանիքի անդամների հետ միասին ընտրեցին հետևել Հիսուս Քրիստոսին՝ մկրտվելով:
Գունավորելու էջ
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես հարություն կառնեմ
Նկարը՝ Քորի Էգբերտի
Ինչպե՞ս եք հիշում Հիսուսին Զատիկի օրերին։
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, April 2025-ի թարգմանությունը։ Armenian. 19631 201