«Իմաստության խոսքը», Ընկեր, օգոստոս 2021։
Ամենամսյա Ընկեր ուղերձ, օգոստոս 2021
Իմաստության Խոսքը
Ջոզեֆ Սմիթը ժողովներ էր անցկացնում՝ սովորեցնելու մարդկանց ավետարանի մասին։ Երբեմն տղամարդիկ ծխում և ծխախոտ էին ծամում։
Սա անհանգստացնում էր Էմմա Սմիթին։ Ծուխը և ծխախոտը մեծ անկարգություն էին առաջացնում, և ինչ-որ բան կարծես սխալ լիներ։ Էմման և Ջոզեֆը խորհում էին, թե ինչպես է վերաբերվում դրան Աստված։
Ջոզեֆն աղոթեց և Տերը պատասխանեց։ Տերը նախազգուշացրեց Եկեղեցու անդամներին ծխելու և ծխախոտի մասին։ Նա ասաց, որ դրանք լավ չէին մեր մարմինների համար։ Նա նաև նախազգուշացրեց նրանց թեյ, սուրճ կամ ալկոհոլ խմելու մասին։
Աստված պատվիրեց ուտել մրգեր, բանջարեղեններ և այլ առողջարար ուտելիքներ։ Այս ուսմունքները մենք անվանում ենք Իմաստության Խոսք։
Ես կարող եմ պահել Իմաստության Խոսքը։ Երկնային Հայրը կօրհնի ինձ, երբ ես հոգամ իմ մարմնի համար։
Գունավորելու էջ
Ես կարող եմ հոգ տանել իմ մարմնի համար
Դուք ի՞նչ եք անում՝ ձեր մարմնի մասին հոգ տանելու համար։
Սեղմեք նկարին՝ այն ներբեռնելու համար։
Նկարները՝ Էփրիլ Սթոտի
© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, August 2021-ի թարգմանությունը։ Armenian. 17471 201